Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տարին կառանձնանա ոչ միայն Երևանի 2800-ամյակի տոնակատարություններով. Ռուբեն Հովհաննիսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Iravunk.com-ը գրում է՝

«Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հյուրն էր Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ ՌՈՒԲԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Մեր ընթերցողների եւ ֆեյսբուքյան օգտատերերի կողմից հնչած հարցերի մեծ մասը վերաբերում էին Երեւանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումներին, ինչպես նաեւ քաղաքապետարանի պատասխանատվության տակ գտնվող մշակութային հաստատություններում առկա իրավիճակին:

– Կասե՞ք, թե երբվանից կմեկնարկեն 2800-ամյակի բուն միջոցառումները, թե՞ այն կնշվի ընդամենը մեկ օր: Եվ մոտավորապես որքա՞ն զբոսաշրջիկ եք նախատեսում հյուրընկալել մայրաքաղաքում: (ԷԴԳԱՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ)

– Կարող ենք հիմք ընդունել, որ մեկնարկը լինելու է հունիսի 1-ին, որովհետեւ այդ օրը մեծ փառատոն է նախատեսվում, որին մասնակցելու են 2800 մայր` իրենց երեխաներով եւ մանկասայլայներով: Բավական հետաքրքիր ծրագիր է սպասվում, որն ավարտվելու է Հանրապետության հրապարակում մեծ համերգային ծրագրով եւ այլ տեխնիկական հնարքներով: Ունենք գլխավոր միջոցառումներ, որոնք լինելու են սեպտեմբերի 25-ին, այն թատերականացված ներկայացում է` նվիրված Երեւանի հիմնադրման օրվան` «Էրեբունու հառնումը» խորագրով: Եվ, իհարկե, Հայաստանի Հանրապետության հրապարակում կլինի գալա համերգ: Բայց սեպտեմբերի 30-ից հետո` ծրագիրը շարունակվելու է մինչեւ տարվա վերջ, որովհետեւ ամբողջ տարին ենք նշելու Երեւանի հիմնադրման 2800-ամյակը: Ուստի` բոլոր միջոցառումները հատուկ են եւ շատ կարեւոր: Ինչ վերաբերում է նրան, թե որքան հյուրեր ենք նախատեսում ընդունել, այս պահին բարդ է ասել` գուցե մի քանի 100 հազար, գուցեեւ մեկ միլիոնից ավելի:

– Պարոն Հովհաննիսյան, «Երեւանյան ամառ 2018» ծրագիրն ինչո՞վ կտարբերվի նախորդ տարիներից` հաշվի առնելով, որ այս տարին հոբելյանական է: (ՌՈՒԶԱՆՆԱ ԴԻԼԱՆՅԱՆ)

– Այն այս տարի կառանձնանա իր ծավալներով, գույներով եւ մոտեցումներով, քանի որ, իսկապես, սա հոբելյանական տարի է: Երեւանյան ամառ ծրագիրն արդեն 6-րդ տարին է, որ իրականացվում է: Դեռ առաջին տարիներից սկսած` միջոցառումներ էինք անում, որոնք հետագայում դարձան ավանդական եւ ունեցան փառատոնային տեսք, այդ թվում` Խոսող խաղալիքը, Գարեջրի, Ձմերուկի փառատոնը, Տարազ ֆեստը, բոլոր եկեղեցական տոները եւ այլն: Միայն անցած տարի ,Երեւանյան ամառ» ծրագրի շրջանակներում 3 ամսվա ընթացքում իրականացրինք 91 բացօթյա եւ փակ միջոցառում, որոնց ակտիվ մասնակցություն է ունեցել հենց ինքը` բնակիչը: Այսօր ամենաերջանիկ մարդկանցից ենք, որովհետեւ հենց մեզ է բախտ վիճակվել, որպեսզի կազմակերպենք եւ ներկա լինենք այս փառահեղ տարվա միջոցառումներին: Եվ 2018-ը ոչ միայն արժեւորվում է երեւանցու, այլ ընդհանրապես` հայ ազգի կյանքում` Երեւանի հիմնադրման հոբելյանով, Առաջին հանրապետության եւ Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակներով:  Ավելացնեմ նաեւ, որ անմիջապես ,Էրեբունի-Երեւան» տոնակատարություններից հետո` հոկտեմբերի 9-14-ը նաեւ ֆրանկոֆոն քաղաքների 17-րդ գագաթնաժողովն է անցկացվելու, եւ կրկին մեզ է պատիվ տրված, որպեսզի ընդունենք տարբեր ազգերի, երկների պատվիրակություններին:

– Մայրաքաղաքը նախապատրաստվում է իր ծննդյան հոբելյանին եւ, բնականաբար, հյուրեր կլինեն նաեւ գործընկեր քաղաքներից: Ի՞նչ քայլեր է անում քաղաքապետարանը` գործընկեր քաղաքներում մեր մշակույթը ներկայացնելու հետ կապված: (ԼԻԼԻԹ ՍԱՐՀԱԹՅԱՆ)

– Երեւանի քույր եւ գործընկեր քաղաքները 50-ից ավելին են, եւ բոլորի հետ մեր արտաքին կապերի վարչությունը տանում է աշխատանք: Ասեմ, որ արդեն 2800-ամյակի շրջանակում մեր շրջիկ ցուցահանդեսները մեկնարկել են: Մարտի 29-ին Բեյրութում` Լիբանանում, բացվեց մեր առաջին ցուցահանդեսը` ,Երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով` նվիրված Երեւանի հոբելյանին: Այն շատ մեծ շուքով բացվեց դեսպանատանը եւ նմանատիպ ցուցահանդեսներ կլինեն նաեւ այլ քաղաքներում: Պարբերաբար, այս կամ այն քաղաքում Երեւանի օրեր են անցկացվում: Օրինակ, 2017 թվականին անցկացրել ենք ե՛ւ Մոսկվայի օրերը Երեւանում, ե՛ւ Երեւանի օրերը Մոսկվայում, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգի օրերը Երեւանում եւ հակառակը: Այսինքն` մշակութային կապը կա, եւ գնալով միջազգային այդ կապերն ավելի են ընդլայնվում: Իմ տեղեկատվությամբ` նաեւ այս տարի բավականին հայտեր կան տարբեր քաղաքներից, որ ցանկություն են հայտնել կրկին գործընկերային եւ կամ քույր քաղաքի կարգավիճակում հայտնվել Երեւանի բարեկամական ցանկում:

– Երբ կարող եմ փոքրիկներիս տանել կենդանաբանական այգի, ավելի կոնկրետ` ե՞րբ են ավարտվելու կենդանաբանական այգու շինարարական աշխատանքները: (ԻՆԵՍԱ ՍԱՐԳՍՅԱՆ)

– Կենդանաբանական այգու շինարարական աշխատանքներն ավարտվել են ապրիլի 1-ին, եւ մեծ համերգային ծրագրով ազդարարել ենք գարնանամուտը: Կենդանաբանական այգին գործում է եւ աշխատում է ամեն օր` անկախ տարվա եղանակներից: Հուրախություն բոլորի` ասեմ, որ կենդանաբանական այգին արդեն երրորդ շինարական փուլն է անցնում, որի աշխատանքները սկսվել են դեռեւս 2012 թվականից: Եվ երրորդ շինարարական փուլն ավարտելուց հետո` հունիսի 1-ին մենք կրկին այնտեղ մեծ միջոցառում ենք ունենալու: Ասեմ, որ այնտեղ արդեն նոր ճեմուղիներ ունենք, կարող եք այցելել եւ վայելել: Ունենք նաեւ գայլերի, արջերի եւ առյուծների նորովի ազատավանդակներ, որոնք եւս նոր շուք, հմայք եւ ուրախություն են պատճառել երեխաներին: Ամեն ինչ ապահով է, գեղեցիկ եւ նորովի:

– Պատանի հանդիսատեսի թատրոնը նոր գեղարվեստական ղեկավար ունի, հետաքրքիր է` գո՞հ եք Դավիթ Հարությունյանի աշխատանքից: (ԿԱՐԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ)

– Նա արդեն մեկ ներկայացում բեմադրել է, որի պրեմիերան եղավ ընդամենը 10-15 օր առաջ, ասում են` բավականին հաջողված ներկայացում էր, ցավոք, գործուղման եմ եղել եւ ներկա չէի, բայց իմ կոլեգաները, մշակույթի վարչության աշխատակիցները ներկա էին: Սպասում եմ նոր ներկայացմանը, որպեսզի գնամ տեսնեմ իր աշխատանքը: Ընդհանուր առմամբ` Դավիթ Հարությունյանին անձամբ ճանաչում եմ, երկար տարիներ միասին ունեցել ենք ծավալած աշխատանքներ, եւ եթե բնութագրեմ նրան, ապա պետք է ասեմ, որ շատ պատրաստակամ, բավականին ավյունով, հետաքրքիր նախաձեռնություններով երիտասարդ է:

– Ի դեպ, նա նշանակվել է մեկ տարի ժամկետով: Ի՞նչ պետք է հասցնի անել այդ մեկ տարվա ընթացքում:

– Կարծում եմ` նման կոչումը, որ իրեն տրվել է` ղեկավարելու թատրոնը այդ տարիքում, դրա համար, իհարկե, ժամանակ է պետք: Անկեղծ ասեմ, յուրաքանչյուր մարդու համար սա շոկային ինչ-որ վիճակ է: Մարդիկ պետք է անցնեն այդ շոկային վիճակը եւ կենտրոնանան աշխատանքի վրա: Ամեն դեպքում, Դավիթն այն մարդն է, որը զգում է իր պատասխանատվության աստիճանը, պարտականությունները` հայ թատրոնի եւ կոնկրետ հենց Պատանի հանդիսատեսի թատրոնի հանդեպ, որտեղ մարդիկ ավելի երկար տարիների փորձ ունեն: Ուստի` Դ. Հարությունյանին ժամանակ է պետք, որպեսզի իր մտքերը հավաքագրի, ուժերը եւ էներգիան կենտրոնացնի եւ իրականացնի այն աշխատանքները, որոնք ակնկալում են ոչ միայն տվյալ թատրոնի դերասանները կամ մեր հանրությունը, հանդիսատեսը, այլ նաեւ մենք, որովհետեւ վստահել ենք իրեն:

– Կրկին վերադառնալով 2800-ամյակին` եւս մեկ հարց. բոլորի սպասումներն այս տարի մեծ են Երեւանի քաղաքապետարանից` իրականացվող միջոցառումների առումով: Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունի քաղաքապետարանը երեւանցիներից: («ԻՐԱՎՈՒՆՔ»)

– Առաջին հերթին` ակտիվ մասնակցություն, համբերություն, բարձր տոնական տրամադրություն: Մենք` կազմակերպիչներս, կարիք ունենք ոչ միայն ինչ-որ խմբերի, կազմակերպությունների, որպեսզի կարողանանք այս ամբողջ ծրագիրն իրականացնել, այլ հենց բնակչի` իր ժպիտով, իր ծափահարություններով, բայց ամենակարեւորը` իր ներկայութամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Ռուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան Սևանում փրկել են 5-ամյա աղջնակի կյանքը, ով ափից մոտ 10 մետր հեռավորությամբ հայտնվել էր լճումԲժիշկները զգուշացնում են մալարիա տարածող վտանգավոր մոծակի տարածման մասինԼիբանանի հարավում Իսրայելը հարվածների շարք է սկսել Թուրքիայի իշխող կոալիցիան օրինագիծ կներկայացնի՝ ՔԱԿ-ի լուծարումը հեշտացնելու համար Յամալի խաղային դիրքը «Բարսելոնայում» կարող է փոխվել․ Ֆլիկը մանրամասներ է հայտնել Պեկինը հերքել է ՌԴ-ին զենք մատակարարելու մեղադրանքները «Բոնօստ» ՍՊ ընկերությունը պատկանող հանրային սննդի օբյեկտում արտադրվում է վտանգավոր սննդամթերք Հրշեջ-փրկարարները մարել են տանիքում բռնկված հրդեհը «Գազպրոմ Արմենիա»-ին տրամադրված լիցենզիայի գործողության ժամկետ է երկարաձգվել Առաջին ելույթս Ազգային ժողովում․ Մամիկոն Ասլանյան27-ամյա աղջկա ողբերգական պատմությունը ցնցել է բոլորինՊենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»Ռուսաստանին անհնար է ռազմավարական պարտություն հասցնել․ ԱԳՆ Իրանում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանից Իսրայել նավթի մատակարարումները Ucom-ը և FPWC-ն Գնիշիկում արևային էներգիայի միջոցով կապահովեն վայրի բնության շուրջօրյա մշտադիտարկումը Ինչ խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը առաջիկա 5 տարումԻրանը եվրոպական երկրներին թույլ կտա ականազերծել Հորմուզի նեղուցը․ Bloomberg Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա Մաթևոսյան