Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանական քարոզչությունն ու ընտրությունները. Ղարաբաղյան հարցը՝ խաղաքարտ և շահարկում

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ապրիլի 11-ին Ադրբեջանում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ: Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի հետ զրույցում փորձեցինք գնահատել ու ամփոփել Իլհամ Ալիևի, այսպես ասած, քարոզարշավի ամբողջ ընթացքն ու արդյունքները:

«Երբ արտահերթ ընտրություններ հայտարարվեցին, այն քաղաքական ուժերը, որոնք հանդես էին գալիս Իլհամ Ալիևի դեմ, հայտարարեցին ընտրությունները բոյկոտելու մասին: Նրանք չեն մասնակցում, բայց մասնակցում է ևս 7 թեկնածու, որոնցից շատերն առաջադրվում են արդեն 4-րդ անգամ: Նրանք նախկինում ընդամենը 0,5-ից 1% ձայն են հավաքել: Այսինքն՝ առաջադրվել են ուղղակի ընտրությունների իմիտացիա անելու համար: Իսկ ընդդիմադիր կուսակցությունները՝ այդ թվում «Ադրբեջանի ժողովրդական ճակատը», «Մուսավաթը», ցույցեր իրականացրեցին: Ապրիլի 14-ին էլ հանրահավաք է նախատեսվում, որ իրենց բողոքը հայտնեն կեղծված ընտրությունների վերաբերյալ»,-Past.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետը:

Նրա խոսքով՝ այս ամենի հետ մեկտեղ ընտրական գործընթացներում բավականին կարևոր դեր էր խաղում Ղարաբաղյան գործոնը. «Ի. Ալիևն իր մի քանի ելույթներում հնչեցրեց կոչեր, որոնք ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև Հայաստանի հետ էին կապված: Մասնավորապես, որ «Երևանը հին ադրբեջանական տարածք է», «Հայաստանի մեծ մասն ադրբեջանական հողեր են», և «դրանց մասին անընդհատ պետք է խոսել՝ սերունդը չպետք է մոռանա»: Նրանք այդ կոչերն ավելի ակտիվորեն են ներկայացնելու իրենց սերունդներին, որոնք իրականում տարածքային հավակնությունների ու բռնության կոչեր են հենց ՀՀ տարածքի հետ կապված: Միևնույն ժամանակ հետաքրքական է, որ ընտրությունները բոյկոտած ուժերի կողմից ևս Ղարաբաղյան հարցը որոշակիորեն շահարկվեց: Մարտի 31-ի ցույցի ժամանակ նրանք հնչեցնում էին կոչեր, համաձայն որոնց՝ երկրի իշխանություններից ու աշխարհից պահանջում էին վերադարձնել Ղարաբաղը, ինչն այսքան տարի հետո չի հաջողվել իշխանություններին: Այսինքն՝ իշխանություների դեմ տարվող քարոզչության մեջ Ղարաբաղյան գործոնը որպես խաղաքարտ օգտագործվեց: Զուգահեռ հնչեցին նաև կոչեր «հայկական ահաբեկչությունը դադարեցնելու» մասին և այլն»:

Ինչ վերաբերում է միջազգային կառույցների արձագանքին՝ կապված նախընտրական շրջանի հետ, Տաթև Հայրապետյանը նշեց. «ԵԱՀԿ/ԺՄԻԳ-միջանկյալ զեկույցը հրապարակվեց, որտեղ ընդգծվել էր, որ մրցակցային մթնոլորտ չի ստեղծվել: Բացի այդ, կար ձևակերպում, ըստ որի՝ առաջադրվածներից շատերը ոչ միայն իրական ուժ չեն ներկայացնում գործող նախագահի համար, այլև շատ հաճախ նրա օգտին են քարոզչություն տանում»:

Ադրբեջանագետի դիտարկմամբ՝ միջազգային մամուլում սկզբնական շրջանում որոշակի քննարկումներ ծավալվեցին:

«Մասնավորապես քննարկվում էր արտահերթ ընտրություններ անցկացնելու հանգամանքը՝ հոկտեմբերից այն ապրիլ տեղափոխելու փաստը: Բազմաթիվ վարկածներ էին քննարկվում, որոնցից մեկը Ղարաբաղյան գործոնն էր՝ բանակցային գործընթացում հնարավոր ակտիվացումը կամ հակառակը՝ իրավիճակի լարումը»,-ասաց նա՝ հավելելով, որ, այդուհանդերձ, տեսակետներն այդ առումով միանշանակ չէին:

Նշենք, որ վերլուծական շրջանակներում շարունակվում են չբացառել ընտրություններից հետո պատերազմի վերսկսման հնարավորությունը: Զուգահեռ՝ Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականությունը, խախտում հրադադարի ռեժիմը:

«Այսօր էլ զինվորի մահվան մասին տեղեկություն եղավ: Ընդ որում՝ օրեր առաջ Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ նախընտրական շրջանում ՀՀ-ի կողմից հնարավոր բոլոր սադրանքները սահմանին խստորեն պատժվելու են: Թեև որևէ առիթ չկար նման հայտարարության համար, բայց նա, կարծես, կանխատեսել էր ընթացքը: Նախապես մեսիջ հղեց: Հետևելով Ադրբեջանի ներքին զարգացումներին, կարող եմ ասել, որ պատերազմի, հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը մշտապես գտնվում է Ադրբեջանի սեղանին: Ադրբեջանը երբևիցե այդ հնարավորությունը չի բացառել: Ներքաղաքական զարգացումների առումով հետագայում դիրքորոշումների ավելի կոշտացում կտեսնենք: Որևէ պատճառ կամ խայծ չեմ տեսնում, որից կառչելով հնարավոր կլինի կանխատեսել հակառակը, այսինքն՝ բանակցային գործընթացի ակտիվացումը կամ ավելի առարկայական քննարկումների անցնելու հանգամանքը: Միգուցե քարոզչական գործոնը հսկայական է: Նաև զորավարժություն եղավ զինուժի ներգրավմամբ: Ապրիլի 2-ին տեղի ունեցան նաև հրետանային փորձարկումներ: Սրանք քարոզչական միջոցներ ու զենքեր են: Մյուս կողմից, սակայն, կարծում եմ, որ, ամեն դեպքում, առաջիկայում մենք պետք է ավելի զգուշավոր և զգոն լինենք: Ադրբեջանը մեծապես պատրաստում է իր հասարակությանը, այսինքն՝ որևէ հող չի ստեղծում խաղաղության համար: Իսկ եթե չկա խաղաղություն, պատերազմի վտանգը ինքնըստինքյան աճում է»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

 

 

Կարկուտ է սպասվումTikTok-ը Ալաբամային կվճարի առնվազն 100 միլիոն դոլար և սահմանափակումներ կմտցնի դեռահասների համար Արդյո՞ք նեկտարինը դեղձի և այլ մրգի «խաչասերման» արդյունք է. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 սեպտեմբերի). Երթմոմավառություն դեպի «Եռաբլուր». «Փաստ»Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են․ «Позірк» Հանքավայրում պայթյուն է որոտացել․ կան զոհեր 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ»«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան Միրզոյանը և Ռուանդայի ԱԳ նախարարը համաձայնագիր են ստորագրել Ջուր չի լինելու մի քանի ժամ․ հասցեներ Ռալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՎթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «ԶԻԼ»․ Shamshyan Փաշինյանին առանձնապես չի մտահոգում, թե ինչ կլինի Հայաստանի հետ. ի՞նչ ճակատագիր կունենա անեծքով պատված «գործը». «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. ինչպիսին կլինի ապագա համայնքըԹրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ Կորպորատիվ զավթում. ռիսկային ու ակնհայտ սխալ քայլ. «Փաստ»Հայաստանի հավաքականը գլխավորեց աղյուսակը․ Չեռնոգորիան հաղթեց Կիպրոսին Կրասնոդարի երկրամասի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մարդիկ են զոհվել Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Տեխնոլոգիական թռիչք, թե՞ նոր ռիսկեր Հայաստանի համարՍտիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութԻրանում ավտոբուս է շրջվել․ կա 11 զոհ, 17 վիրավոր «Վազգենիցս հետո թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». Վազգեն Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... մեկ ամիս անց. «Փաստ»Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն ԳրիգորյանԱՄՆ-ն պատասխանատու է Հորմուզի նեղուցում նավարկության անապահովության համար. Արաղչին՝ Լավրովին Բրազիլիայի նախագահը ստորագրել է սպորտային խաղադրույքների լիակատար արգելք սահմանող օրինագիծ Իրանը սպառնում է դադարեցնել օդային հաղորդակցությունը Մերձավոր Արևելքում Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ»Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Ո՞ր գերատեսչությանը կվերապահվի քաղաքացուն զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու և դադարեցնելու գործառույթը. «Փաստ»«Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ»Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել