Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


250 հազար դրամ՝ նախագահականի կայքը Արմեն Սարգսյանին «համապատասխանեցնելու» համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախագահի աշխատակազմը www.president.am կայքի մշակման ծառայությունների դիմաց կվճարի 250 հազար դրամ, ինչի մասին տեղեկանում ենք կառավարության՝ Մեկ անձից կատարվող գնումներ ենթաբաժնից:

Պայմանագիրը կնքվել է ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ Վ. Գրիգորյանի և «Հելիքս Կոնսալտինգ» ՍՊԸ-ի տնօրեն Ա. Մխիթարյանի միջև: Ընկերությունը աշխատակազմի պահանջներն ու կայքի փոփոխություններն ավարտին հասցնելու համար 20 օր ժամանակ ունի, ավելի ստույգ՝ մատուցման ժամկետ է սահմանվել ապրիլի 30-ը:

Համաձայն պայմանագրի՝ կայքում նոր կառուցվածքին ու գործունեությանը վերաբերող համապատասխան կառուցվածքային բովանդակային փոփոխություններ, ինչպես նաև կայքի գործող բովանդակության՝ կառավարման համակարգի լրամշակում պետք է կատարեն:

Մասնավորապես պետք է արխիվացնել Սերժ Սարգսյանի և Ռիտա Սարգսյանի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, այցելուների ծրագիր բաժինը, որն անհրաժեշտության դեպքում կարող է տեղափոխվել Վարչապետի կայք, նախագահի նստավայրը՝ իր ենթաբաժիններով: Վերջին տեղեկատվությունը նույնպես պետք է փոփոխություններով տեղափոխել Վարչապետի կայք:

Ի դեպ վարչապետ բառը մեծատառերով է գրված եղել փաստաթղթում: Իսկ մինչ այս, նկատենք, որ վարչապետ բառը միշտ էլ գրվել է փոքրատառով, փոխարենը՝ մեծատառով է գրվել նախագահ բառը: Հետաքրքիր միտում է նկատվում, այնպես չէ՞:

Ինչևէ, շարունակենք անդրադառնալ կայքի փոփոխություններին:

Միաժամանակ կայքից պետք է հանվեն որոշ բաժիններ: Դրանք են՝ նախագահական իշխանության խորհրդանիշ, նախընտրական ծրագիր, աշխատակազմ բաժնի կառուցվածքից հանձնաժողովներ և խորհուրդներ, աշխատակազմ բաժնից՝ քաղաքացիների ընդունելություն, պետական մրցանակներ:

Կայքում առկա բոլոր մնացած բաժիններն իրենց ենթաբաժիններով կպահպանվեն: Կկատարվի միայն բովանդակության փոփոխություն հետևյալ կետերում՝ նախագահ բաժնում նախագահի կենսագրությունը, լուսանկարները, նախագահ բաժնում Առաջին տիկին ենթաբաժինը, նախագահ բաժնում՝ նախագահի նստավայր, Հայաստան բաժնի «Պետական կառուցվածք» ենթաբաժինը:

Իսկ աշխատակազմ բաժնի բոլոր ենթաբաժինների բովանդակությունը անհրաժեշտ կլինի թարմացնել՝ համապատասխանեցնելով նոր ընդունվող իրավական ակտերին:

Մասնավորապես պետք է փոխել՝ կանոնադրություն, բյուջե, քաղաքացիների ընդունելություն, հաստիքացուցակ, հաճախ տրվող հարցեր, հետադարձ կապ ենթաբաժիններում նշված տեղեկատվությունը:

Կայքում ՀՀ նախագահի աշխատակազմի հասցեն պետք է փոխվի և դառնա Մաշտոցի 47:

Գրադարան բաժնի ՀՀ նախագահի ենթաբաժնում կավելացվեն նոր նախագահի տվյալները, իսկ հղումներ բաժնում կավելացվի նոր վարչապետի կայքի հասցեն:

Գրադարան բաժնի պետական պարգևներ ենթաբաժնի Բարձրագույն կոչում կետը կհանվի և դրա մեջ ներառված տեղեկատվությունը կտեղափոխվի շքանշաններ ենթաբաժին, որտեղ պետք է ավելացնել «Հայրենիքի շքանշան»-ը և վերոհիշյալ տեղեկատվությունը:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Դպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան Կրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԾափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Արցախն ընդամենը տարածք չէր․ այն տուն էր, հիշողություն ու մեր տղաների կյանքի պատմությունը. Past.am-ը՝ ամենակարևորի մասինԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ #ՀԻՄԱ. Ազգային ողբերգությունից 3 տարի անց. ուղիղ միացում` Եռաբլուրից Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Ջերմուկի ոստիկանները կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան Տերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղու միկրոավտոբուս ու «TOYOTA», 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»ՌԴ-ում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները․ մասնակցությունը հասել է 30,21%-ի Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել՝ կղզում Միացյալ Նահանգների մշտական գործողություններ իրականացնելու լիակատար հնարավորության մասին Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան «ՈւԱԶ»-ը մոտ 40 մետր գլորվելով հայտնվել է ձորում․Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն Ազիզյան