419 միլիոն դրամի եկամուտ է հայտարարագրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ նախագահի օգնական Ավետ Բերբերյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ․ տարեկան հայտարարագիրը, համաձայն որի՝ նա նախորդ տարի զբաղվել է անշարժ գույքի առքուվաճառքով։
Մասնավորապես, ձեռք է բերել երկու նոր հողամաս 35000 և 15000 ԱՄՆ դոլարով։ Միաժամանակ վաճառել է բնակարանը 86 միլիոն դրամով, հասարակական նշանակության շինությունը 220 միլիոն դրամով և ավտոտնակը՝ 2 միլիոն դրամով։
25 հազար ԱՄՆ դոլարով գնել է «MINI COOPER S ALL4 1.6» մակնիշի ավտոմեքենա։
Բերբերյանի փոխառությունները նախորդ տարի կազմել են 103 միլիոն 570000 ու 136 միլիոն 459000 դրամ, իսկ դրամական միջոցները՝ 420000 ԱՄՆ դոլար։
Տարեկան եկամուտները կազմել են 419 միլիոն 763000դրամ, որից 308 միլիոն դրամը գույքն օտարելուց ստացված գումարն է, 7 միլիոն 763000 դրամը աշխատավարձը, 21 միլիոնը վարձակալության դիմաց ստացված վճար, իսկ 83 միլիոնը՝ շահաբաժին։
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am



