Երևան, 06.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փոքր գողությունները չներող, թալանը խրախուսող Հայաստանն է սա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի՝ 10 հազար դրամ գողանալու համար 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտվելը մեծ աղմուկ է առաջացրել հանրության շրջանում: Նրան մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով կատարված գողություն):

Այսպիսի «արդարադատությունը» դուրս է բանականության ու տրամաբանության բոլոր սահմաններից: Հասմիկ Սարգսյանն իր հոգածության ներքո ունի չորս երեխա, որից մեկը զինվոր է, իսկ երկուսը՝ անչափահաս: Վերջինս նման արաքի է գնացել միայն ծայրահեղությունից, կարիքից ու սովից դրդված: Կնոջ պաշտպան Մարինա Պողոսյանը Past.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջինս վերցրել է միայն այդ գումարը, ուրիշ ոչինչ, իրեն իր երեխաներին կերակրելու համար գումար էր պետք: Իրավապաշտպանի խոսքով՝ օրենքի դեմ որևէ մեկը չի գնում, բայց դրանից բացի կա տրամաբանություն ու մարդասիրություն, էլեմենտար հաշվարկ: Պողոսյանի խոսքով՝ իրենք հաշվարկել են, որ Հասմիկ Սարգսյանի ազատզարկումը 15 միլիոն դրամ կարժենա պետության վրա:

Մեր հարցին, թե եթե մոռանանք, թե հանցանքն ով է կատարել, առհասարակ 10 հազար դրամ գողության համար ինչ պատիժ է հասնում, Մարինա Պողոսյանը պատասխանեց, որ այդ դեպքում օրինաչափ է:

Սա Հասմիկ Սարգսյանի կողմից կատարված գողության երրորդ դեպքն է: Տվել էին փորձաշրջան, սակայն այդ ընթացքում նա ևս կրկին գողություն է կատարել, ինչը համարվում է ավելի ծանր հացագործություն՝ կրկնահանցագործություն:

Բայց այստեղ կա մի բայց: իրավապաշտպանի խոսքով այս կինն առաջին գողության ժամանակ տարել էր պանիր ու պահածո, սնունդ, մտել էր բնակարան, որտեղ նաև ուրիշ իրեր են եղել:

«Նա իհարկե ուրիշի սեփականությանն է տիրացել, բայց դա արել է սովից դրդված, երեխաներին պահելու համար: Երկրորդ անգամ քրոջ ամուսնուց 110 հազար դրամ է գողացել, վիրահատության ու ճառագայթման գումար է պետք եղել:

Ես ուզում եմ, որ հանրությունն ինձ ճիշտ հասկանա: Տարատեսակ մեկնաբանություններ կան, թե մենք քաջալերում ենք գողությունը: Բայց այդպես չէ: Չի արդարացվում գողությունը, բայց սա անելանելի վիճակ է»,- նշեց նա:

Պարզվում է Հասմիկ Սարգսյանին նաև նպաստից էին զրկել: Նա չունի սեփականություն, փաստացի գրանցված է եղել նախկին զբաղեցրած բնակարանում, որի վաճառքից հետո իր գրանցումը չեղյալ է համարվել: Նոր բնակարանում չի կարողացել գրանցումը հաստատել, իրեն մերժել են, քանի որ այդ ընթացքում գտնվել է փորձաշրջանում՝ դատական հսկողության տակ:

Իրավապաշտպանի հռետորական հարցին, թե սրա վերջը ի՞նչ է լինելու, մենք էլ պատասխան չունենք: Զրուցակիցս շարունակում է՝ եթե մենք հիմա չարձագանքենք, գնալու է այն կնոջ պես Դավթաշենի կամրջից իր երեխաների հետ գցվի՞:

Մեր հարցին, թե հիմա ինչ են պատրաստվում անել, պատասխանում է, որ ապրիլի 12-ին Վերաքննիչ դատարանում կքննվի այս գործը: Իրենք էլ ցանկանում են գոնե հանրության ճնշման արդյունքում ազդել այս գործի վրա, քանի որ այն, բացի օրենքի տեսակետից, ունի նաև բարոյական կողմ:

Իրավապաշտպանի խոսքով, եթե պետությունը մարդկանց գցում է աղետալի, սոված իրավիճակի մեջ՝ գնալով գողությունը շատանալու է:

«Մի երեխան էպիլեպսիա ունի, մյուսը ուռուցք, ինքը միոմա, ոտքի ոսկորն է փտում:

Ամուսինն էլ գնացել է Ռուսաստան, ամուսնալուծվել է, ալիմենտ չի վճարում: Բանակում ծառայող որդին վիրահատված է: Մուրացանի հոսպիտալում պառկած էր, ուներ երակների լայնացում, կիստա: Ես մասնագետ չեմ, չգիտեմ այդ հիվանդություններով արդյոք ինքն առհասարակ պետք է զորացրվեր: Գուցե մնար մոր կողքին, աշխատեր, սատար կանգներ: Տղային հոսպտալից ուղարկել են տուն, մայրական խնամքի տակ: Պատկերացնո՞ւմ եք, բանակից եկած տղան գնա մի տուն, որտեղ ոչ հոսանք կա երկու ամիս, ոչ՝ սնունդ»,- պատմում է նա:

Մարինա Պողոսյանի խոսքով իրենք այդ կնոջ համար օգնություն են կազմակերպում, և այսօր արդեն 2 հոգի արձագանքել են, մեկը 7 հազար դրամ է փոխանցել, մյուսը խոստացել վճարել հոսանքի պարտքը:

Իրավապաշտպանի խոսքով, կինը երկար տարիներ աշխատել է հացի փռում, սակայն իր մոտ միոմա հայտանբերելուց հետո բժիշկն ասել է, թե չի կարելի նման ջերմային պայմաններում աշխատել, ուռուցքը մեծանում է: Գնացել է քաղաքապետարան, խնդրել իրեն փողոցներն ավլելու աշխատանք տան, սակայն դա էլ են մերժել՝ պատճառաբանելով, թե նա փորձաշրջանի մեջ է գտնվում:

«Օրը 6300 դրամ կծախսեն իրեն կալանավայրում պահելու համար: Եթե ինքն օր 6000 դրամ ունենար, այդ գողությունը չէր կատարի: Ես ոչ միայն Հասմիկ Սարգսյանին եմ պաշտպանում, այլ հասմիկսարգսյաններին, որովհետև նա հավաքական կերպար է: Մենք պետք է բարձրաձայնենք, որպեսզի սրան լուծում տրվի»,- նշեց նա:

Հարցին, թե նման այլ դեպքեր հիշո՞ւմ եք, պատասխանեց, թե ոչ, որովհետև մարդիկ վախենում են քարկոծվել. «Մենք էլ ենք քարկոծվում շատ մարդկանց կողմից, ովքեր գրում են արդարադատություն և այլն: Սուրիկ Խաչատրյանն ամբողջ մարզը կերել է, թող տանեին, դատեին: Ստացվում է, որ այստեղ փոքր գողություններն են աններելի: Ես խտրական արդարադատություն չեմ ուզում: Բայց թսղ մյուսներին էլ դատեն, Հասմիկին էլ հետները: Այս օրենսգիրքը խեղճերի ու անօգնականների համար չէ»:

Վերջում մեջբերենք դատախազի խոսքը ասված Հասմիկ Սարգսյանին դատարանի դահլիճում՝ «Հարուստի բարձի տակից գնայիր մի կես միլիոն գողանայիր, քեզ չէի դատապարտի, կասեի՝ լավ ես արել, բայց էս մեկը համարում եմ ծանր հանցագործություն»:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Եկե'ք միասին տոնենք Հաղթանակի օրը, ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ 19:00-ին արի՛ Հաղթանակի զբոսայգի․ Ուժեղ ՀայաստանՏնտեսական ծրագիր, որը փոփոխություն կբերի հայերի կյանքին․ փոփոխության համար, ընտրի'ր 3-ը․ Ուժեղ ՀայաստանԱնահիտ Մանասյանը նախընտրական շրջանում կարևորել է ՄԻՊ-ի անկախ, անկողմնակալ և ապաքաղաքական գործունեությունը Աննա Ամրոյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Արտաքսված քաղաքացիներ տեղափոխող հերթական ինքնաթիռն է վայրէջք կատարել «Զվարթնոցում» Առաջարկվում է վերացնել պետական ծառայության տարբեր ոլորտներում գործող պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը Վարշավայում ՀՀ դեսպանությունում պաշտպանության հարցերով կցորդի գրասենյակ կբացվի Ջուր չի լինելու մայիսի 7-ին և 8-ին Առեղծվածային մահվան դեպք Երևանում․ «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է կնոջ մարմին ՊՍԺ-ն պատրաստ է Գոնսալու Ռամուշին վաճառել «Բարսելոնային» Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է նախապատրաստվում․ ՑԱՀԱԼ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը կարող է դառնալ առանցքային գործոն՝ մեր տարածաշրջանի փոխկապակցվածությունը վերածելով իրական տնտեսական հնարավորությունների․ Վահագն Խաչատուրյան Գողության դեպք՝ Երևանում Դավիթ Խուդաթյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է TRIPP նախագծի վերաբերյալ հարցեր ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ կցուցադրվի Կաննի 79-րդ կինոփառատոնին Արաբկիրի համայնքային ոստիկանները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել Ադրբեջանի պատճառով երկու անգամ բռնագաղթած լրագրող Մնացական Ազիզյանը և երգչուհի Ջուլետտա Առուստամյանը պատմում են կորստի, հիշողության և հայրենիքի մասինՎեդիում 2 երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են եղել, 3 անձինք են ներգրավված CNN-ի հիմնադիր Թեդ Թըրներն է մահացել Ավտովթարի մասնակից դարձած 19-ամյա վարորդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին․ ՆԳՆ (տեսանյութ) Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ոչնչացվել է «Nestle»-ի մանկական սննդի որոշ խմբաքանակ Նորմա՞լ է, երբ Փաշինյանն իրեն չընտրողներին անվանում է «շուն ու շանգյալ»«Նվաստացնող» 19-ամյա վարորդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք․ Գյումրի Իրանի ՀՕՊ ուժերն ԱԹՍ են խոցել Հորմուզի նեղուցում Հալիձորի բնակիչները Նիկոլ Փաշինյանի սրտիկների մասինՊատմական ռեկորդի շեմին. «Բարսելոնան» կարող է աննախադեպ ցուցանիշ գրանցել Լա լիգայում 31-ամյա տղամարդը սպանել է սիրեցյալինՈչ մի պետություն իր տարածքում մշակութային արժեքներ ոչնչացնելու իրավունք չունի․ Հրայր ԿամենդատյանԽաղաղության պայմանագիրը լինելու է միայն Ադրբեջանի բոլոր պահանջներն ընդունելու գնով․ Արմեն ՄանվելյանԵՄ-ն ստանձնում է Փաշինյանի լիակատար պաշտպանությունը Այն մասին, թե ինչու առաջիկա ընտրություններն իրականում հանրաքվե են ներկայացնում, և ինչին մենք պետք է «Այո» ասենք. Ավետիք ՉալաբյանԽաղաղության պատրանքը. Ինչպես է երևանյան գագաթնաժողովը բացահայտում Հայաստանի ռազմավարական փակուղին ԱՄՆ-ն խանդո՞ւմ է Հայաստանում եվրոպական ակտիվությանըՍամվել Կարապետյանը քաղաքականության մեջ ներգրավվել է եկեղեցու դեմ հարձակումների պատճառով. ԱմստերդամՓաշինյանն ավելի շահագրգռված է ուրիշների շահերի համար պայքարել․ Ամստերդամ Հայաստանի առաջնորդը չի պաշտպանում իր ժողովրդին, իր պատմությունը, եկեղեցին ու մշակույթը, ահա թե ինչու Սամվել Կարապետյանի թեկնածությունը Հայաստանի համար այդքան կարևոր է․ ԱմստերդամԵրկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքը կընտրվի հաջորդ շաբաթ Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ կցուցադրվի Կաննի 79-րդ կինոփառատոնին Իշխանության քաղաքականությունն ուտել-խմելու և համերգների մասին է. Էդմոն Մարուքյան Եթե Իրանը չհամաձայնի տալ այն, ինչի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն, ռմբակnծnւթյnւն կսկսվի, և այն կլինի շատ ավելի բարձր մակարդակի. Թրամփ Պատճառ է պետք, որ Ադրբեջանին տրորեն․ Արշակ Կարապետյան Ես հրեա եմ, բայց Ուկրանիայում Ուղղափառ եկեղեցու կողմնակից եմ եղել. Ռոբերտ Ամստերդամ «Որդիների կանչ» ՀԿ-ն որոշում է կայացրել հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքինԶինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը Այս հավելվածը գումար է գողանում․ ահա, թե որն է այն