Վարդան Խաչատրյանի կինը վաճառելով հողամասը մոտ 70 միլիոնի եկամուտ է ունեցել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ նախագահի խորհրդական Վարդան Խաչատրյանն ու կինը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին են ներկայացրել 2017 թ. տարեկան հայտարարագրերը:
Խաչատրյանն ընդամենը հայտարարագրել է 1 միլիոն 256 հազար դրամ գումար իր բանկային հաշիվներին և 9 միլիոն 402 հազար դրամ եկամուտ, որ գոյացել է աշխատավարձից:
Կինը՝ Անահիտ Մանուկյանը, ամուսնուց ավելի հարուստ է, համենայն դեպս՝ ըստ հայտարարագրի: Նրա դրամական միջոցները նախորդ տարվա սկզբին կազմել են 36 միլիոն դրամ, իսկ տարեվերջին ավելացել են ավելի քան 2,5 անգամ՝ կազմելով 97 միլիոն դրամ: Սրանից բացի, նա վաճառել է իրեն պատկանող մի հողամաս 68 միլիոն 180 հազար դրամով: Տարեկան եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից ու կազմել 1 միլիոն 700 հազար դրամ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



