Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վիգեն Խաչատրյան. «Ընդդիմության զարգացման համար հավասար պայմաններ չկան»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանի կարծիքով ՀՀԿ-ում միայն Սերժ Սարգսյանը չէ, որ կարող է առաջադրվել ՀՀ վարչապետի պաշտոնում, բայց կուսակցությունն իր կարծիքը չի փոխի և կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
«Հավանաբար Սերժ Սարգսյանի և կուսակցության ցանկությունները համընկնում են, ուստի նրա թեկնածությունն էլ կառաջադրվի»,- Past.am-ին ասաց ասաց Վ. Խաչատրյանը:

Նա չբացառեց վարկածը, թե Ս. Սարգսյանի թեկնածության առաջադրումը կարող է պայմանավորված լինել նաև ՀՀԿ-ի ներքին խնդիրները լուծելու պահանջով, բայց Վիգեն Խաչատրյանը համոզված է, որ վերջնական որոշումը կայացնելու է ՀՀԿ առաջնորդը:
«Ինչպես նա որոշի, այնպես էլ կլինի»,- ասաց նախկին պատգամավորը:

Վ. Խաչատրյանի կարծիքով, ցանկացած հարցի ժամանակ ընդդիմության շուրջ հասարակության կոնսոլիդացումը կարող է միայն դրական ազդեցություն ունենալ երկրում որևէ նպատակի հասնելու համար, բայց իր դիտարկմամբ համախմբում դեռևս տեղի չի ունենում, քանի որ լուրջ պատճառներ կան:

«Իմ կարծիքով, հավատի պակասի պատճառով է, որ հասարակությունը չի համախմբվում: Այսինքն, երբ ինչ-որ մեկի կամ միավորման շուրջ չեն համախմբվում, դա նշանակում է, որ նրանք բավարար վստահություն չունեն հասարակության մոտ»,- ասաց Վ. Խաչատրյանը:
ԱԺ նախկին պատգամավորը կարծում է, որ իշխանությունների դեմ ինստիտուցիոնալ պայքար մղելու ընդամենը տեսական հնարավորություն կա: Նա թերահավատ է, որ գործնական կյանքում  ընդդիմադիր ուժերը կկարողանան ինչ-որ բանի հասնել:
«Ընդդիմության ձևավորման համար հարկավոր է ունենալ առնվազն հավասար պայմանների առկայություն, սակայն առայժմ մենք նման հնարավորություն չունենք:

Չնայած, որ իհարկե, ժողովրդավարության ինչ-որ դրսևորումներ կան: Մենք այսօր թեև ունենք խոսքի ազատություն, ընտրության իրավունք, բայց դրանք բոլորը որոշակի սահմաններում են: Նշված սահմաններն անցնելու դեպքում, մարդիկ այս կամ այն կերպ հետապնդումների և զրկանքների են արժանանում, որի հետևանքով ինստիտուցիոնալ ընդդիմություն ձևավորելու խնդիրը դառնում է անլուծելի: Մյուս կողմից, ցանկացած հասարակական-քաղաքական գործունեություն ունենում է նաև նյութական օժանդակություն: Եվ ենթադրվում է, որ այն վերևից կարգավորվող է և հետևաբար էլ ազատությունը բացակայում է: Այսինքն, եթե ֆինանսավորման դաշտը փակ է, բնական է, որ այն չի զարգանա և բնականաբար ընդդիմության զարգացման համար հավասար պայմաններ չեն կարող լինել»,- ասաց Վ. Խաչատրյանը:

Քաղաքական գործչի կարծիքով վերջին 25 տարիների ընթացքում ներկա և նախկին ընդդիմությունների ինքնարտահայտման չափերն ու հնարավորությունները փոխվել են, սակայն հնարավորությունների առումով երկրում սկզբունքորեն շատ քիչ բան է փոխվել, որն, ըստ նրա, ի սկզբանե սխալ զարգացման հետևանք է:  

Իսկ սխալ զարգացման հետևանքները, ըստ նախկին պատգամավորի, հնարավոր է վերացնել, ինչը ոչ թե լավատեսական, այլ իրատեսական դիտարկման արդյունք է:
«Նոր է ձևավորվում այն սերունդը, որն այլ կերպ է մտածում և գիտակցում է ազատության կարևորությունը: Այն նաև բարձր պատասխանատվության զգացում է ենթադրում: Դրան զուգահեռ խորհրդային տարիներին ձևավորված այն մտայնությունը, թե՝ «ես փոքր մարդ եմ, որ մի բան փոխեմ», դեռ ապրում է մարդկանց մեջ: Դա դարերով ձևավորված մտայնություն է, հասարակական վարքագիծ, որն ավելի երկար պահպանվեց, քան ենթադրվում էր: Ու չնայած հիմա մակերեսին ավելի շատ երիտասարդ կարիերիստները, ցինիկներն ու նման որակի անձինք են երևում, բայց համոզված եղեք, որ նրանց հետևից գալիս է շատ լավ սերունդ, որն այս ամեն ինչը կկարողանա փոխել»,- ասաց Վ. Խաչատրյանը:

Արմինե Գրիգորյան  
 

Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանՃապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա. Պեսկով Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզ է այրվել. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնումՔաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ ԱՄՆ-ը մինչև 70 hրթիռ է ծախսել Իրանի մեկ hարվածը հետ մղելու համար. Wall Street Journal 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերինԿյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը «Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Թուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՌուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի