Վարչության պետը 7 անշարժ գույք ունի, որից չորսը՝ հողամաս
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ Կարեն Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Սարգսյանը հայտարարագրել է յոթ անշարժ գույք՝ չորս հողամաս և մեկական առանձնատուն, հասարակական նշանակության շինություն և անավարտ շինություն:
Հայտարարագրել է նաև «NISSAN TEANA 250XV V6» մակնիշի ավտոմեքենա:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 25 միլիոն դրամ, 70 հազար ամերիկյան դոլար ու 25 հազար եվրո: Եկամուտներն էլ կազմել են 6 միլիոն 252 հազար դրամ ու ստացվել 2 միլիոն 352 հազար դրամ աշխատավարձից ու 3 միլիոն 900 հազար դրամ վարձակալության դիմաց ստացված վճարից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



