Սիրիայի ահաբեկչական խմբավորումները շնորհավորական նամակ են հղել Էրդողանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում գործող 12 ահաբեկչական խմբավորումներ Թուրքիայում նոյեմբերի 1-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ շնորհավորական նամակ են հղել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները` հղում կատարելով «Ալ Գուդսուլ Արաբի» թերթին:
Շնորհավորական նամակ ուղարկած ճանաչված ահաբեկչական խմբավորումների մեջ են նաեւ իրենց հատուկ դաժանությամբ անմեղ մարդկանց սպանություններով հայտնի «Ջեյսուլ Իսլամ» եւ «Ահրար էշ Շամ» կազմակերպությունները:
Էրդողանին առանձին շնորհավորել է նաեւ «Ազատ Սիրիայի բանակ» ահաբեկչական խմբավորումը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



