«Ժողովուրդ». ԲՀԿ–ական պատգամավորին պատկանող շշերի գործարանում բռնված հրդեհի մանրամասները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ներկայացրեց մի քանի օր առաջ իրեն պատկանող շշերի գործարանում բռնված հրդեհի մանրամասները: «Մեծ վառարաններ են տեղադրված արտադրամասում, որտեղ հալված ապակիներ են, ջերմաստիճանը մինչև 1500 է:
Աշխատանքի ընթացքում մի փոքր ճեղք էլ եթե առաջանում է, ապա կարող է հալած ապակին դրանից դուրս հոսել, և մարդիկ հնարավոր է՝ դա չնկատեն: Այդպես էլ «լավան» դուրս է եկել, և հրդեհ է բռնկվել»,- պատմեց ԲՀԿ ական պատգամավորը: Նա նաև ասաց, որ դեռևս վնասների չափը չի հստակեցվել: «Այդքան հեշտ ու արագ հնարավոր չէ այդ ամենը հաշվել: Մենք ունենք նմանատիպ 4 արտադրամաս, հրդեհը մեկում է եղել»,-պարզաբանեց Մելիք Մանուկյանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



