Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Գրիգոր Մինասյան. «Նման շոուները երևանցու շահի համար չեն իրականացվում»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Գրիգոր Մինասյանի կարծիքով ավագանու վերջին նիստի օրակարգում «Երկիր ծիրանի» խմբակցության կողմից ներկայացված երկու առաջարկներն էլ քաղաքական հնարք էին: Եվ դրանց նպատակը ոչ թե մեծագույն գործչի՝ ԱՄՆ 28-րդ  նախագահ Վուդրո Վիլսոնի  անվամբ փողոց կամ մարտի 1-ի զոհերի հուշարձան ունենալն էր, այլ ընդամենը «Ելք» խմբակցությանը «հարվածելը»:

««Երկիր ծիրանի» խմբակցությունը փորձեց ցույց տալ, որ «Ելքը» ոչ թե  ընդդիմադիր խմբակցություն է, այլ Հանրապետականի դիրքորոշումն ունեցող խմբակցություն: Այսինքն, «Երկիր ծիրանին» իրականում ոչ թե նպատակ ուներ օրակարգում ներառված հարցերին լուծում տալ, այլ քաղաքական ինչ-որ էժանագին հնարքներով քաղաքական դիվիդենտներ շահել ու շոու սարքել, ինչը ձախողվեց»,- Past.am-ի հետ զրույցում  ասաց Գ. Մինասյանը:

Նրա խոսքով նման կերպ «Երկիր ծիրանին» քաղաքական ամբիցիաներ իրացնելու խնդիր է հետապնդում: Եվ այդ է պատճառը, որ անընդհատ ուզում են առանձնանալ ու բոլորին ցույց տալ, որ միակ ընդդիմադիրն իրենք են:

«Հիմնականում ամենաընդդիմադիրը երևալու պատճառով է, որ նրանք ամեն անգամ փորձում են ծուղակի մեջ գցել մյուս գործընկերներին: Իմ կարծիքով ավագանիում կիսելու որևէ բան չկա:  Եթե կա որևէ առաջարկ կամ նախագիծ, որով երևանցու համար ինչ-որ օգուտ կլինի, ապա պետք է բոլորս միավորվենք այդ առաջարկի շուրջ: Սակայն խնդիրն այն է, որ նման շոուները երևանցու շահի համար չեն իրականացվում, և ոչ էլ որևէ կառուցողական առաջարկ կա դրանցում: Նրանց նպատակը սեփական ամբիցիաների պատճառով բոլորից ընդգծված կերպով առանձնանալն է»,- ասաց Գ. Մինասյանը:   

Ավագանու ներկայացուցչի կարծիքով Երևանում, ամենայն հավանականությամբ, հնարավոր կլինի գտնել այնպիսի փողոց կամ պուրակ, որով բոլորը կկարողանան ցույց տալ իրենց հարգանքը հայտնի քաղաքական գործչի հանդեպ, բայց Գ. Մինասյանի դիտարկմամբ «Երկիր ծիրանի» խմբակցության նպատակն ամենևին էլ դա չէր:
«Այս պահին կարելի է արձանագրել, որ այն ուղին, որով նրանք նախանշել էին ընթանալ, միանշանակ ձախողված է: Եվ դա էր պատճառը, որ ավագանու նիստը չավարտված նրանք լքեցին, կամ ավելի ճիշտ փախուստի դիմեցին նիստերի դահլիճից: Նիստի բոլոր մասնակիցներն էլ նկատեցին, որ նրանց կողմից մտածած հնարքներն ու շոուի սցենարը չստացվեց և տեսնելով, որ այլևս անելիք չունեն, լքեցին դահլիճը: Եվ ամենակարևորը, որը կցանկանայի ընդգծել այն է, որ իրականում ավագանին երևանցու հոգսը թեթևացնելու և քննարկումներ իրականացնելու  ռացիոնալ հարթակ է, որը, ցավոք, նրանք չեն կարողանում նույն ռացիոնալությամբ օգտագործել: Եվ խնդիրն այն է, որ ռացիոնալ դաշտում պետք է գործ անել, սակայն քանի որ իրենք նման ցանկություն չունեն, այդ պատճառով էլ գնում են շոուներ կազմակերպելու ճանապարհով»,- ասաց  Գ. Մինասյանը:

Արմինե Գրիգորյան     

Կրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԾափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Արցախն ընդամենը տարածք չէր․ այն տուն էր, հիշողություն ու մեր տղաների կյանքի պատմությունը. Past.am-ը՝ ամենակարևորի մասինԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ #ՀԻՄԱ. Ազգային ողբերգությունից 3 տարի անց. ուղիղ միացում` Եռաբլուրից Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Ջերմուկի ոստիկանները կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան Տերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղու միկրոավտոբուս ու «TOYOTA», 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»ՌԴ-ում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները․ մասնակցությունը հասել է 30,21%-ի Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել՝ կղզում Միացյալ Նահանգների մշտական գործողություններ իրականացնելու լիակատար հնարավորության մասին Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան «ՈւԱԶ»-ը մոտ 40 մետր գլորվելով հայտնվել է ձորում․Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ Հայաստան