Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 7 զոհ, 35 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնչպես հաղորդում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը` նոյեմբերի 3-ին, Երևանի ժամանակով ժամը 03.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել:
Ըստ նախնական տվյալների հայտնում են 7 զոհի և 35 տուժածի մասին: Ավտոբուսում եղել է 59 ուղևոր։ Նրանց թվում երեխաներ չեն եղել։
Չճշտված վարկածներից մեկի համաձայն վարորդը քնել է ղեկին, ինչ արդյունքում ավտոբուսը կողաշրջվել է։ Բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են։
Բացվել է թեժ գիծ 8(4872)21-16-09 հեռախոսահամարով` հնարավոր տեղեկատվության տրամադրման համար։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:



1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



