Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«ԵԾ»-ն իշխանությունների պատվերն է կատարո՞ւմ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» և «Ելք» խմբակցությունների ջրերը շարունակում են մի առվով չգնալ: Իրականում կարելի է քաղաքական նոնսենս համարել, երբ երկու ընդդիմադիրներ չեն կարողանում միմյանց հետ արդյունավետ համագործակցել: Ու չնայած կողմերը առիթը բաց չեն թողնում միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնել, սակայն միանշանակ է, որ Զարուհի Փոստանջյանի ավելի վաղ նկատարած հայտարարությունը, թե գալիս է բոլորի կյանքը դժոխքի վերածելու, կարծես թե ստացվում է:

 Ու չնայած նրա քայլերը «Ելք» խմբակցության ղեկավար Ալեն Սիմոնյանը քաղաքական անփորձության հետևանք է անվանում, բայց փաստն այն է, որ ավագանու երկու ընդդիմադիրներն արդեն բավական բացահայտ ցույց են տալիս, որ իրար հետ չեն կարողանում ո՛չ շփվել, ո՛չ էլ միմյանց հանդուրժել:  Քաղաքական մեկնաբաններից շատերի կարծիքով սա պայքար է ընդդիմադիրի ամենա-ամենայի տիտղոսի համար, բայց որ երկու խմբակցությունները կարող են նման դաժան պայքար մղել միմյանց դեմ, իսկական զավեշտ է:

Ավագանու վերջին նիստի օրը խմբակցության անդամների կողմից փոխհրաձգության հերթականությունն ու բովանդակությունը մի կողմ թողնելով նշենք, որ իրականում եթե «ԵԾ»-ն նպատակ ունի ապագա խորհրդարանական ընտրությունների ժամանակ անցողիկ  ձայներ ապահովելով տեղ զբաղեցնել ԱԺ-ում, ապա «Ելքը» ձեռք բերածը չկորցնելու համար է պայքարում: Եվ այս ճանապարհին հին ու նոր կամ մեծ ու փոքր հիշելը ոչ միայն ընդդիմություն ասվածի իմիջին է վնասում, այլև բովանդակությանը, հարվածելով նաև Հայաստանում առհասարակ ընդդիմություն ունենալու հեռանկարին:

Ստացվում է, որ Զարուհի Փոստանջյանը սեփական խաղը խաղալու և շրջապատին այն պարտադրելու ճանապարհին, ձեռքի հետ էլ սպանում է առհասարակ ընդդիմություն ունենալու սաղմերը: Եվ ստացվում է, որ «Ելք» - «ԵԾ» հակամարտությունը ևս նպաստում է միաբևեռ քաղաքական համակարգի ամրապնդմանը:

Հարց է առաջանում, թե արդյոք «ԵԾ»-ն իր բոլոր նախկին ու ներկա գործընկերներին հերթով ոչնչացնելով՝ չի՞ կատարում հենց իշխանությունների պատվերը, միևնույն ժամանակ օգնելով, որ ներկա իշխանությունները դեռ երկար ժամանակ կարողանան ցույց տալ, որ քաղաքական դաշտի միակ ու անկրկնելի կարող ուժն իրենք են:

Արմինե Գրիգորյան

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան ԱՄԷ-ում 15 տարեկանից փոքր դեռահասներին արգելվել է օգտվել սոցիալական ցանցերից Հունիսի 19-ին, 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Հորմուզի նեղուցի բացումը կարող է շաբաթներ տևել Հունիսի 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի Փամբակ գետում 13-ամյա աղջնակին դեռ չեն գտել․ որոնողական աշխատանքները կշարունակվեն վաղը Արամ Ա-ի և Աֆրամ Բ-ի հանդիպման առանցքում եղել են տարածաշրջանային ու եկեղեցական զարգացումները Հայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները ՀՖՖ-ի ողջ ղեկավար կազմը պետք է հեռանա. ՖԱՖ Քաղցրաշեն գյուղում մուտք են գործել բնակչի տուն և այնտեղից գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս Շտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները Վրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմա Կարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԻնչ են ԱԳՆ–ում քննարկել ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Տրանսպորտից մինչև էներգետիկա․ ԵԱՏՄ–ԱՍԵԱՆ գործընկերության նոր հնարավորությունները +37°C շոգ է սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 3 մարդ. զոհվածներից մեկը հեծանվասպորտի աշխարհի չեմպիոն է Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ Ո՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն Մարուքյանyellowheart-ը և Mav-ը ներկայացրել են դուետ. տեսահոլովակում նկարահանվել է Ռուբեն Հախվերդյանը Պետական ունեցվածքի գnղության դեպքեր են բացահայտվել Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՕկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը Բոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանՀայհիդրոմետի տնօրենը գրում է Այս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանՖիզիկոսներն առաջին անգամ բացատրել են Տիեզերքի ամենաբարձր էներգիայով օժտված մասնիկի բնույթը Դավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանՄենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանUFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Ծառուկյանը պահպանել է դիրքերը Վտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանՎահագն Վիշապաքաղի արձանն Իսակովի պողոտայից կտեղափոխվի Երևանի կենտրոն Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակ Տարադրամի փոխարժեքը ՀՀ բանկերում Դավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Երբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՀայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ հրդեհը մարվել է Նիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՀայ զինվորներին կսովորեցնեն կռվել Ռուսաստանի դեմ․ Զախարովան ՀՀ-ում ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասին Մինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱշխարհն անվտանգ կլինի․ մեր երկիրն ուժեղ է, անվտանգ և հարգված, ինչպես երբեք․ Թրամփ Ալիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԱրդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանՊատերազմը տապալել է Դուբայի անշարժ գույքի շուկան. վաճառքները կրճատվել են երկու անգամ Ռազմական փորձագետը կանխատեսել է ԱԹՍ-ների հարձակումների աճ Ուկրաինայի կողմից Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԹրամփի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կօգնի լուծել դաշինքի առջև ծառացած կարևոր խնդիրները․ Ֆիդան Շանթ Սարգսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին արագ շախմատի թիմային առաջնությունում