Երևան, 05.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սցենարիստ Հարություն Ղուկասյանը պրեմիերայից օրեր առաջ բացում է «Որոգայթի» բոլոր գաղտնիքները

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Ժամանակին «Որոգայթ» հեռուստասերիալը «բում» էր սերիալային շուկայում: ՆՈյեմբերի 19-ին մեծ էկրան կբարձրանա նաև համանուն՝ «Որոգայթ» գեղարվեստական ֆիլմը, որն արդեն իսկ աշխուժություն է առաջացրել կինոսերների շրջանակում: Թեև թեմայի շուրջ բազմիցս զրուցել ենք ստեղծագործական խմբի հետ, սակայն շատ գաղտնիքներ այսօր մեզ համար կբացահայտի «Որոգայթ»-ի սցենարիստ Հարություն Ղուկասյանը:

-Որպես սցենարիստ ի՞նչ կասեք, բացի սերիալի և գեղարվեստական ֆիլմի ֆորմատից՝ ինչո՞վ է տարբերվելու «Որոգայթ» ֆիլմը «Որոգայթ» սերիալից: Հատկապես, որ կերպարները, մեծամասամբ, պահպանվելու են:

-Սա սերիալի «римейк»-ն է՝ վերաարտադրությունը: Բնականաբար, սերիալում առկա որոշակի գծեր պահպանվել են, բայց նաև նոր հերոսներ են հայտնվել… Ֆիլմում ներկայացնում ենք Հովիկի երիտասարդ տարիները, որը սերիալում բացակայում էր: Ցույց ենք տալիս, թե նա ինչպե՞ս հայտնվեց այդ կյանքում: Դա շատ կարևոր է: Անկեղծ ասած՝ ֆիլմը շատ բարձր մակարդակով է պատրաստվել, դրսից լուրջ մասնագետներ բավական բարձր գնահատական են տվել: Իսկապես, լավ աշխատանք է կատարվել և, կարծում եմ, ջերմ կընդունվի հանդիսատեսի կողմից:

-Շա՞տ դերասաններ են փոխարինվել:

-Բոլորն էլ գիտեն, որ սերիալում նկարահանվող դերասաններից երկուսը՝ Գեղամ Խանդիլյանը (Գոքոր) և Արամ Միսկարյանը (Գարիկ), ցավալիորեն, մեզ հետ չեն: Ֆիլմում նրանց փոխարինել են Սոս Ջանիբեկյանը և Գրիշա Աղախանյանը: Կարծում եմ, ստացվել է: Եթե դերասաններից որևէ մեկի ներկայությունը ֆիզիկապես հնարավոր չէ ապահովել, ապա պետք է լուծում գտնել: Իհարկե, կարող էինք ֆիլմում այդ հերոսներին չներգրավվել, բայց որոշեցինք այսպիսի լուծման հանգել… Բնականաբար, այն մարդիկ, ովքեր սերիալը նայել են և միայն նրանց են պատկերացնում այս ֆիլմում՝ կտարակուսեն…

-Պարոն Ղուկասյան, համոզված եմ, որ խոսակցությունները, քննարկումներն ավելի շատ լինելու են Սոս Ջանիբեկյանի և Գրիշա Աղախանյանի շուրջ, քանի որ նրանք փոխարինել են երկու առանցքային կերպարներին: Մարդիկ սկսելու են համեմատել, քանի որ նախկին երկու դերակատարներին ևս շատ էին սիրում… Ի՞նչ եք կարծում, Սոսի և Գրիշայի խաղը կընկալե՞ն, կընդունեն:

-Գիտեք, դա այն հարցն է, որի պատասխանը ես չեմ կարող տալ, մարդիկ տարբեր ընկալումներ ունեն: Բնականաբար, ես շատ մտերիմ, ընկերական հարաբերությունների մեջ եմ եղել և՛ Գեղամի, և՛ Արամի հետ: Բայց, ցավոք, չես կարող նրանց ետ բերել: Նորից կասեմ՝ մենք երկու տարբերակ ունեինք. կամ պետք է կերպարներին չներգրավեինք ֆիլմում, կամ ներգրավեինք՝ այլ հերոսներով: Որոշեցինք ընտրել երկրորդը: Ե՛վ Սոսը, և՛ Գրիշան լավ դերասաններ են ու իրենց աշխատանքը փորձել են լավագույնս կատարել: Բնականաբար, իրենք տարբերվելու են Գարիկից և Գեղամից: Գուցե շատերը հավանեն, շատերը՝ ընդհակառակը: Դա արդեն նախասիրության խնդիր է, ոչ թե դերասանի լավ ու վատը լինելու: Սակայն վստահ եմ, որ ֆիլմի ընթացքում բոլոր տեսակի կասկածները կցրվեն:

-Խնդիրը չի՞ բարդացնում հատկապես այն հանգամանքը, որ Գրիշա Աղախանյանին սովոր ենք տեսել հումորային ժանրում, իրավիճակներում:

-Շատերը կհիշեն, որ նա խաղացել է «Որոգայթ» սերիալի երկրորդ եթերաշրջանում՝ Ամերիկայում նկարահանված տեսարաններում: Ասեմ, որ բացի Հարություն Մովսիսյանից՝ բոլոր դերասանները լրջորեն քասթինգին մասնակցել են, ընտրվել: ԱՄՆ-ից Արթուր Դարբինյանն էր եկել, ով «Միրոյի» կերպարում նկարահանվեց. եթե նրա կինոգործունեությանը հետևել եք, նկատած կլինեք՝ ամերիկյան լավագույն ֆիլմերում ու սերիալներում է խաղում:

-Բայց սերիալում «Միրոյին» մարմնավորում էր դերասան Արա Կարագյանը: Ինչո՞վ էր պայմանավորված այս դերակատարի փոփոխությունը:

-Սերիալի սկզբունքը տարբեր է. հերոսը 10 սերիաների ընթացքում կարող է բացահայտել իր կերպարի տեսակը: Իսկ ֆիլմում անհրաժեշտ էր մի կերպար, ով անմիջապես պետք է բացահայտեր, որ Հովիկին արժանի հակառակորդ է: Այսպիսի հասկացություն կա ֆիլմում. որքան ուժեղ է հակահերոսը, այնքան «բացվում» է հերոսը: Այնպես որ, պատճառը դա էր, որ ընտրվեց Արթուր Դարբինյանը: Նաև «Տիկոյի» կերպարը կար, որին այստեղ մարմնավորում է Ստեփան Ղամբարյանը:

-Կարծում եմ, ժամանակին դժբախտ պատահարի արդյունքում նաև «Որոգայթ» սերիալի սցենարական գիծը փոխվեց. հավանաբար, «Գոքորն» ու «Գարիկը» բոլորովին այլ սերիալային ճակատագիր ունեին: Կարելի՞ է ենթադրել, որ գեղարվեստական ֆիլմը «Որոգայթ» սերիալի նախնական հանգուցալուծումը, սցենարը կունենա:

-«Որոգայթը» 370 սերիա է ունեցել: Բայց ֆիլմի համար որոշակի հիմք է դարձել առաջին եթերաշրջանը, որտեղ դեռևս տղաները չէին մահացել: Ընդհանուր, ֆիլմը շատ է տարբերվում սերիալից, մենք նույնությամբ չենք վերարտադրել: Ֆիլմի մասին մտահղացումը երկու տարի առաջ է ծնվել, սցենարն էլ այդ ժամանակ է գրվել:

-Մի շրջան լուրեր տարածվեցին, որ ռուսական կինոընկերությունը գնել է սերիալը Ռուսաստանում ցուցադրելու իրավունքը:

-Ոչ միայն գնել է, այլև ուկրաինական ամենամեծ ընկերության հետ նկարեցին և ցուցադրեցին: Ֆիլմը կոչվում է «Ловушка»: Այնտեղ ևս մեծ ռեյտինգ ունեցավ:

-Բայց սերիալը քննադատություններից ևս զերծ չմնաց, շատերն ասում էին, որ գովերգում եք «մաֆիայի» աշխարհը:

-Այստեղ մարդիկ գնահատականների հարցում մի քիչ ծայրահեղական մոտեցում են ցուցաբերում, դա այնքան էլ ճիշտ չէ: Պետք է ուշադրություն դարձնել  ֆիլմի գեղարվեստական արժեքին: Սա ուղղակի այդ ժանրի ֆիլմ էր, մեր խնդիրն այդ աշխարհը գովերգելը չէր, այլ մարդուն ինչ-որ իրավիճակի մեջ ցույց տալն էր՝ լինի բժիշկ, ինժեներ, թե… Հենց այդ պատճառով, նպատակով է, որ ֆիլմում որոշեցինք ներկայացնել Հովիկի երիտասարդությունը. այս մարդը անկախ իրենից՝ հանգամանքների բերումով հայտնվում է այլ աշխարհում: Ուրիշ տարբերակ չուներ, քանի որ ուներ կյանքի որոշակի պատկերացումներ, հասկացողություններ, որոնց դեմ գնալ չէր կարող:

-Փորձե՞նք մի փոքր բացել ֆիլմի փակագծերը…

-Միայն կասեմ, որ Հովիկն առաջին անգամ բանտում է հայտնվում ընկերուհու պատիվը պաշտպանելու, երկրորդ անգամ՝ ընկերոջ կյանքը փրկելու արդյունքում…

-Շատերը կարծում են, որ քրեական աշխարհը ներկայացնելու համար պետք է որոշակի կապեր, շփում ունենալ այդ աշխարհի հետ:

-(Ժպտում է)ասեմ այսպես, ես այս պահին գրում եմ ռուսական ընկերություններից մեկի համար: Իրադարձությունների որոշ մասը Մարս մոլորակում է տեղի ունենում: Ես հաստատ տիեզերագնացության հետ որևէ կապ չունեմ, ՆԱՍՍԱ-ում չեմ եղել… Բնական է, երբ լուրջ բան ես գրում, այս կամ այն բնագավառին անդրադառնում՝ որոշակի ուսումնասիրություն կատարում ես՝ կարդում ես, ուսումնասիրում:

-Սակայն հերոսները նաև օրինակելի են դառնում՝ լինի բացասական, թե դրական:

-Դե, գիտեք, օրինակ, «Կնքահայր» ֆիլմը, ըստ կինոգետների, համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմը: Այն ժամանակ, երբ այդ ֆիլմը նկարահանվեց, իտալական մաֆիայի դեմքը փոխվեց: Կինոն թելադրեց որոշակի ապրելաձև, որոշակի կուլտուրա: Նույնն էլ ռազմական ֆիլմերն են. ամերիկացիների նկարահանած համապատասխան ֆիլմերը փոխեցին որոշակի ռազմական «ստրուկտուրա»… Լենինը մի ճիշտ բան է ասել. «Արվեստներից ամենակարևորը մեզ համար կինոն է»: Իսկապես, կինոն բավական լուրջ, քարոզչական ուժ ունի, բայց խոսքն այն կինոյի մասին է, որը չես նայում ու մոռանում: Բայց որպեսզի ստեղծես այդպիսի մեծ արժեք, որը մարդկանց մոտ հետք կթողնի՝ պետք է լուրջ ռեսուրս ծախսես:

-Հայաստանում կինոարտադրությունը եկամտաբե՞ր է:

-Հայաստանում սերիալարտադրությունը, կինոարտադրությունը վնասաբեր է: Սերիալի բյուջեն կազմավորվում է հեռուստաընկերության կողմից ստացված գովազդից: Վերջին տարիներին բյուջեները սարսափելի պակասել են, քանի որ տնտեսությունը անկում է ապրում, մարդիկ գնում են… Երբ Մոսկվայում ասում եմ, թե մենք ինչ բյուջեով ենք սերիալ նկարում՝ չեն հավատում: Ասում են՝ հրաշագո՞րծ եք, ի՞նչ եք… Այդ պատճառով է, որ հիմա ինչ արվում է, մեծամասամբ վատ է արվում: Պրոֆեսիոնալը թանկ արժի, չի գա մտնի մի բանի մեջ, որտեղ բյուջե չկա: Ի սկզբանե գիտի. ինչ ուզում է գրի՝ վատ արդյունք է ստացվելու, քանի որ չկա ռեսուրս՝ լավ դերասան հրավիրելու, լավ դեկորացիա ստանալու: Այնպես, որ չի կարելի միակողմանի մտածել:

-Պարոն Ղուկասյան, մեր զրույցը եզրափակենք՝ հեռուստադիտողին տեղեկացնելով, թե ե՞րբ «Որոգայթ» ֆիլմը մեծ էկրաններից կտեղափոխվի հեռուստաէկրան:

-Կարծում եմ՝ ոչ շուտ, քանի որ այն տարվելու է նաև Ռուսաստան, ԱՄՆ, փառատոնների է մասնակցելու: Ես շատ եմ աշխատել և՛ այստեղ, և՛ դրսում ու հավատացեք, այս մակարդակի գործ, իսկապես, չի կատարվել: Լավագույն դերասաններն են ներգրավված, շատ լուրջ ֆիլմ է:

Նելլի Մարգարյան

Ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել իրանական նավթով բեռնված երեք լցանավի«Չելսին» ձմռանը 100 միլիոն եվրո կառաջարկի «Ատլետիկոյի» խաղացողի համարՄիխայիլ Շուֆուտինսկին սեպտեմբերի 3-ին դարձել է Ռուսաստանի ժողովրդական արտիստՈւժգին երկրաշարժ է տեղի ունեցել ՌուսաստանումՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալՀայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարումՀաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլՆեպալում կինը փրկվել է ջրհեղեղից՝ տասը օր փլատակներում անցկացնելուց հետո 18-ամյա ուսանողը դանակով հարձակվել է համակուրսեցու վրաՀունական երկտեղանի F-4 Phantom կործանիչը վթարի է ենթարկվելԵրևանում կրկին փողոցներ կանվանափոխվեն․ մեկը կկրի արքայատոհմի անուն, մյուսը՝ դերասանի Տղամարդը կրակել է ամուսնական զույգի վրա և մասնատել նրանց մարմիններըՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Դուք հնարավորություն ունեք տեսնելու, թե ինչ են մտածում մարդիկ Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասինԱյսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան 2 ավտոբուսի մասնակցությամբ՝ 2 վթար․ ի՞նչ է եղել, տուժածներ կա՞ն Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք ՉալաբյանՊուտինը ցուցում է տվել կեսգիշերից երեք օրվա ընթացքում hարվածներ չհասցնել Կիևին. Պեսկով Պուտինը հրամայել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին ՉԼ․ «Ինտերի» հայտացուցակը լիգայի փուլի հանդիպումների համար Բեռներ տեղափոխող մեքենաների համար նոր կանոններ են նախատեսվումՓաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր ԿամենդատյանԸնդդիմությունը պետք է ձևավորի իր ինքնուրույն, անկախ օրակարգը. Արեգ Սավգուլյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում բախվել են «Opel Astra»-ն, «Mercedes»-ը և «Ford Transit»-ը․ կան տուժածներ Իսրայելն առավոտյան հարվածներ է հասցրել Լիբանանին Թբիլիսյան խճուղում բшխվել են «Tesla»-ն և «Lexus RX350»-ը․ վթարից հետո «Lexus RX350»-ում հրդեհ է բռնկվել Հայաստանը երկու բևեռների արանքում․ Փաշինյան-Պուտին հանդիպման իրական վտանգներըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով Նոյեմբերյանում էկոպարեկի տնից գողացել են 12 հազար դոլար, 1 միլիոն 100 հազար դրամ և ոսկեղենՄեսսին և Ռոնալդուն կարող են առաջին և վերջին անգամ խաղալ նույն թիմում Հայաստանը պետք է հարևանների հետ տարածաշրջանային ծրագրեր իրականացնի, որը կհանգեցնի երկարատև խաղաղության. Վահագն Խաչատուրյան Պարսից ծոցում ամերիկյան հրթիռները հարվածել են իրանական տանկերին Ռուբլին և դոլարը կփոխե՞ն իրենց գինը․ ինչ սպասել առաջիկայումՄարտունիում բшխվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրшվորներ Ֆրանսիական Լիգա 1-ի երրորդ տուրի կենտրոնական խաղում ՊՍԺ-ն պարտվեց «Մոնակոյին» ԱՄՆ նախագահի դեսպանորդներն այցելել են Մոսկվա Զապորոժիեի ատոմակայանի մոտակայքում հրադադարի համաձայնագիր է ուժի մեջ մտել ՌԴ ՊՆ-ը հայտարարել է Կիևի մարզում ռադիոհետախուզության կենտրոնի և վառելիքի պահեստներին հարված հասցնելու մասին Ստամբուլի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, տուժել է առնվազն 12 մարդ Իտալական գաստրոնոմիական մշակույթի ևս մեկ օրինակ՝ կիտրոնի լիկյոր. «Փաստ»Փաշինյան–Նալբանդյան թեման կրկին թեժացել է․ ի՞նչ է կատարվումԱՄՆ-ն հարձակվել է իրանական տանկերի վրա Իրանը վճռականորեն կարձագանքի ԱՄՆ-ի վայրшգություններին․ Բաղայի Իշխանությունը վարում է արկածախնդիր քաղաքականություն, որը վնասում է միայն Հայաստանին. Արմեն ՄանվելյանՊՆ-ն ներկայացրել է բանակի նոր համազգեստի զորային փորձարկումից դրվագներ (տեսանյութ) ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Պայթյուն դեսպանատան մոտ, յոթնօրյա պատերազմ 2 միլիոն զինվորի մասնակցությամբ. «Փաստ»Հայաստանը կմասնակցի Թուրքմենստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին Ի՞նչ է թաքնված Սյունիքի «Առնիկայի» աղմկահարույց զեկույցի տակ