Գագիկ Ծառուկյանն անտարբեր չմնաց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր վաղ առավոտյան ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ քաղաքացին անցել է Երևան քաղաքի «Հաղթանակի» կամրջի արգելապատնեշը և սպառնում է ցած նետվել, պահանջելով, որ իրեն այցելեն պատգամավորներ Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը կամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Slaq.am-ը կապ հաստատեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ, ով նշեց, որ արդեն այդ մասին զեկուցվել է Գագիկ Ծառուկյանին. «Պարոն Ծառուկյանն արդեն «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին հանձնարարել է գնալ դեպքի վայր և պարզել երիտասարդ տղայի պահանջը: Սակայն մինչ Վահե Էնֆիաջյանի դեպքի վայր հասնելն արդեն իրավապահ մարմիններին հաջողվել է կանխել երիտասարդի ինքնասպանության փորձը, որից հետո տեղափոխվել է ոստիկանություն»:
Փաստորեն, Գագիկ Ծառուկյանն այս անգամ ևս անտարբեր չմնաց և փորձեց օգնել երիտասարդին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



