Աղբը չսահմանված վայրերում թափելու համար անցած շաբաթ կազմվել է 71 արձանագրություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ իրականացված հսկողության արդյունքում նախորդ շաբաթվա ընթացքում 4 արձանագրություն է կազմվել: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն ժամանակահատվածում 71 վարչական արձանագրություն է կազմվել աղբը ոչ սահմանված վայրերում թափելու համար: Քաղաքապետը հանձնարարել է վերոնշյալ դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներում լինել առավել խիստ և հետևողական:
Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ավարտական փուլում են 2015 թվականի ծրագրով նախատեսված կենտրոնական և բակային տարածքների ասֆալտապատման, մասնավորապես, փոսալցման, փոսային նորոգման և ճաքալցման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել կատարվող աշխատանքների որակը:



