Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վիգեն Հակոբյան. «Ապատիան առայժմ գերիշխում է»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Իշխանական համակարգն իմունիտետ չունի. այլ տրամադրություններ կլինե՞ն


Հիմքում Սերժ Սարգսյանի վարչապետության հարցն ունենալով՝ խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը հանրահավաքներ են իրականացնում: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով՝ ընդդիմության կողմից քաղաքական օրակարգ ձևավորելու հնարավորության մասին հարցը երկու մասի պետք է բաժանել:

«Արդյոք, կհաջողվի՞ ձևավորել քաղաքական օրակարգ և արդյունքի տեսանկյունից որքանո՞վ է հեռանկարային: Եթե քաղաքական օրակարգ դիտարկենք Ս. Սարգսյանին հնարավոր վարչապետությունից զրկելու հարցը, ապա կարող են այն քաղաքական օրակարգ դարձնել: Եթե այդ օրակարգի շուրջ արդեն հանրահավաքներ են լինում, ուրեմն՝ թե՛ արտախորհրդարանական և թե՛ խորհրդարանական բավականին խայտաբղետ ընդդիմությունն ունի այդ քաղաքական օրակարգը: Սա բնական գործընթաց է:

Ընդհանրապես, ցանկացած ընդդիմության մարտավարությունն է օգտագործել էմոցիոնալ հարց, որը կարող է հուզել ապագա ընտրազանգվածին, ռեյտինգ ավելացնել և այլն: Արտառոց բան չկա: Նույն «Ելք»-ը տարեսկզբից սկսած անընդհատ փորձում է սեփական քաղաքական օրակարգը ձևավորել: Ընդդիմության տարբեր շերտերի մոտ սեփական քաղաքական օրակարգը ձևավորելը դարձել է ամենագլխավոր խնդիրներից մեկը: Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին, ապա, դատելով վերջին 3 ամսվա բավականին անպտուղ փորձերից, հասարակությունը կարծես առայժմ տրամադրված չէ որևէ զանգվածային միջոցառման մասնակցել: Հասարակության ապատիան, որը կար վերջին մի քանի տարվա ընթացքում, և ավելի սրվեց ընտրություններից հետո, շարունակում է ակտուալ մնալ»,-Past.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը:

Նրա խոսքով՝ պատճառները տարբեր ե. «Իրական այլընտրանք չեն տեսնում կամ իրենք իրենց վրա վստահ չեն, քանի որ հասարակության զգալի հատված ընտրություններին իշխանության հետ գործարքի մեջ է մտնում: Այսինքն՝ խնդիրը միայն այն չէ, թե կա՞ գործունյա ընդդիմություն, թե չկա: Հասարակության նշված հատվածը այսքան շուտ չի ուզում իր որոշմանը հակառակ քայլեր անել: Այս տեսանկյունից լուրջ հեռնակարներ չկան, թեպետ հարցը քաղաքական տեսակետից կարող է հետաքրքրել հանրությանը: Այդուհանդերձ, մենք տեսանք, որ անգամ գնաճը, որն ավելի զգայուն թեմա է, դուրս չհանեց հասարակությանը: Ապատիան առայժմ գերիշխում է»:

Ամեն ինչ կարծես փաստում է, որ վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանն է լինելու: Դիտարկմանն ու հարցին, թե ապրիլից հետո հասարակական ու քաղաքական դաշտում այս առումով ի՞նչ տրամադրություններ կլինեն, արդյոք ապատիան ավելի չի՞ խորանա, Վ. Հակոբյանը պատասխանեց. «Համաձայն եմ, տրամաբանությունն ու սովորական անալիզը, առհասարակ այն, ինչ հիմա տեղի է ունենում, հուշում է, որ սուպեր վարչապետական լիազորությունները Սերժ Սարգսյանն այլ թեկնածուի չէր տա: Խոսքը ոչ միայն քաղաքական հայտարարությունների մասին է, որոնք հանրապետականներն են անում, այլ այն օրենսդրական փոփոխությունների, որոնք համապատասխանեցվում են Սահմանադրությանը: Այդուհանդերձ, ի տարբերության այլ վստահ մարդկանց, չեմ կարող ասել, որ ամեն ինչ վերջնականապես լուծված է, քանի որ Հայաստանի քաղաքական համակարգը իմունիտետից բավականին թույլ է: Այսինքն՝ ցանկացած, նաև արտաքին միջամտություն կարող է ինչ-որ տրամադրություններ փոխել: Հաշվի առնելով այն լծակները, որոնք կան իշխանության մոտ, բոլոր թերությունները, որոնք կան ընդդիմադիր դաշտում, դրան գումարած նաև ապատիան, կարող եմ ասել, որ իրավիճակ փոխելու ներքին ռեսուրսներ, կարծես թե, չեն երևում»:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ հարցը վերջնականապես լուծված չի կարելի համարել՝ հաշվի առնելով հենց հնարավոր արտաքին գործոնները: Նա օրինակ բերեց 2013 թվականի հայտնի իրադարձությունը, երբ Հայաստանը չգնաց Եվրամիության հետ Ասոցացված հարաբերություն ունենալու ճանապարհով, և Սերժ Սարգսյանն անսպասելի հայտարարեց, որ անդամակցելու են ԵՏՄ-ին:

«Քանի որ մեր քաղաքական, և առաջին հերթին իշխանական համակարգը իմունիտետ չունի արտաքին ազդեցությունների նկատմամբ, չեմ բացառում, որ, օրինակ, ՌԴ-ում սպասվելիք նախագահական ընտրություններից հետո այլ տրամադրություններ կարող են լինել: Քանի դեռ որոշումը չի հայտարարվել, ուժի մեջ է մնում Սերժ Սարգսյանի կողմից արված 2014թ. հայտնի հայտարարությունը, ըստ որի՝ վարչապետ, նախագահ չի լինելու: Քանի դեռ հայտարարություն չի եղել, մենք առայժմ չպետք է բացառենք որևէ չկանխատեսվող տարբերակներ»,-past.am-ին ասաց նա:

Ինչ վերաբերում է ապրիլից հետո հասարակության տրամադրություններին, Վիգեն Հակոբյանն ընդգծեց, երբ Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները երկրում մեծ փոփոխությունների սպասելու նպատակ էին հետապնդում:

«Սկսած քաղաքական ռեֆորմներից, վերջացրած՝ կադրայիններով: Բերվում էին մարդիկ, որոնց նկատմամբ հասարակությունը նեյտրալ վերաբերմունք ուներ: Այդուհանդերձ՝ հասարակությունը փոփոխություն ասվածի տակ հասկանում է գլխավոր պաշտոնյայի փոփոխությունը: Որքանով փորձես շուրջդ մաքրել ու ցիվիլ մտքեր ունեցող մարդկանց բերել, որոնք չեն ասոցացվում բացասական կերպարների հետ, ամեն դեպքում, եթե գլխավոր պաշտոնյայի փոփոխություն չի լինում, նշված փոփոխությունները որպես այդպիսին, չեն ընկալվելու»,-ասաց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ ապրիլից հետո հասարակության վատագույն ռեակցիան կլինի արտագաղթը:

Աննա Բադալյան

 

Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Մեքսիկան մոտ են առևտրային համաձայնագրի կնքմանը Հյուսիսային Կորեան մեղադրել է Ճապոնիային և Կորեայի Հանրապետությանը միջուկային զենքի ստեղծման փորձերի մեջ Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Լույս չի լինելու Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանՃապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա. Պեսկով Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզ է այրվել. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնումՔաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ ԱՄՆ-ը մինչև 70 hրթիռ է ծախսել Իրանի մեկ hարվածը հետ մղելու համար. Wall Street Journal 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերինԿյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը «Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար Ղազարյան