70 հազար և ավելի ԱՄՆ դոլար պաշտոնյայի հայտարարագրում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության գնումների բողոքարկման խորհրդի անդամ Էմիլ Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագիրը:
Սարգսյանը հայտարարագրել է մեկ բնակարան և երկու ավտոմեքենա՝ «VOLKSWAGEN PASSAT 1.8 I» և «TOYOTA COROLLA 1.6» մակնիշների:
Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 10 միլիոն դրամ ու 50 հազար ամերիկյան դոլար: Իսկ տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները կազմել են 1 միլիոն 343 հազար դրամ ու ստացվել աշխատավարձից:
Սարգսյանն այս պաշտոնում է նշանակվել նախորդ տարվա գարնանը, թե որտեղ է աշխատել նախկինում նշված չէ և հասկանալի չէ, թե ինչպես է նա «հետ գցել» այդ գումարը:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



