Պաշտոնյան «TOYOTA»-ի սիրահա՞ր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Ազատյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագիրը:
Ազատյանը որևէ անշարժ գույք չի հայտարարագրել, փոխարենը՝ հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրա սեփականությունն են համարվում երկու ավտոմեքենաները, երկուսն էլ նույն մակնիշի, բայց տարբեր մոդելի: Այսպես նրան է պատկանում «TOYOTA WINDOM 2.5» և «TOYOTA VITZ» մակնիշի ավտոմեքենաները:
Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 827 հազար դրամ և ստացվել 2 միլիոն 77 հազար դրամ աշխատավարձից ու 750 հազար դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



