Քննիչը 8 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք զարդեր ունի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ Սուրեն Ոսկանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Ոսկանյանը հայտարարագրել է միայն շարժական գույք՝ «MAZDA 6 2.0» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները կազմել են 1 միլիոն 350 հազար դրամ և 5 հազար 500 ամերիկյան դոլար:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է նաև թանկարժեք զարդեր, որոնց արժեքը գերազանցում է 8 միլիոն դրամը:
Տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ստացած եկամուտները կազմել են 2 միլիոն 767 հազար դրամ ու գոյացել 1 միլիոն 767 հազար դրամ աշխատավարձից ու 1 միլիոն դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



