Դեբետի գյուղապետի պաշտոնի համար 4 թեկնածու է առաջադրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոռու մարզի Դեբետ համայնքում վաղը՝ մարտի 11-ին, համայնքի ղեկավարի ընտրություններ են: Գյուղապետի պաշտոնի համար ինքնաառաջադրվել են 4 թեկնածուներ. Անկուսակցական, համայնքի ավագանու անդամ Աշոտ Ղազարյանը, Դեբետի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, հանրապետական Կամո Պետրոսյանը, մշակույթի կենտրոնի տնօրեն, դաշնակցական Արայիկ Սարգսյանը, ԲՀԿ-ական Յուրիկ Նազլուխանյանը: Համայնքի գործող ղեկավար Արարատ Քոչարյանն այս անգամ չի առաջադրել իր թեկնածությունը:
Շուրջ 900 բնակիչ ունեցող Դեբետ գյուղում չնայած քարոզարշավն ավարտվել է, սակայն գյուղում ոչ քարոզչական պաստառներ են փակցվել, ոչ էլ նախընտրական շտաբներ են բացվել:
Ինքնաառաջադրված 4 թեկնածուներից 3-ը գրեթե հասակակիցներ են: Ինչպես իրենք են նշում, իրենք ոչ թե մրցակիցներ են, այլ ընկերներ:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



