Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնական փաստաթղթեր կեղծող ու իրացնող ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներից կազմված խմբի

ՎԻԴԵՈ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Հայաստանի և օտարերկրյա պետության քաղաքացիներից կազմված խումբ, որը տևական ժամանակ զբաղվել է իրավունք վերապահող և պատասխանատվությունից ազատող պաշտոնական փաստաթղթերի կեղծմամբ ու իրացմամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2016-2017 թվականների ընթացքում հիշյալ խմբի անդամներն իրացնելու նպատակով շուրջ 40 օտարերկրացու անվամբ գունավոր տպիչ սարքերով պատրաստել և համապատասխան գումարի դիմաց նրանց իրացրել են այլ պետությունում զինվորական ծառայությունն անցած լինելու փաստը հավաստող պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա այդ քաղաքացիները հետագայում հաշվառման են վերցվել ՀՀ զինկոմիսարիատներում, ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրեր, միաժամանակ զինծառայությունն անցած լինելու հիմքով ՀՀ-ում ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից։

Բացի այդ, նույն եղանակով կեղծվել և Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների մի շարք քաղաքացիներին իրացվել են ՀՀ վարորդական վկայականներ, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր և իրադարձություններ հավաստող՝ ծննդյան, ամուսնության, կրթության, բնակության վայրի և ավտոմեքենայի հաշվառման, ինչպես նաև այլ նմուշների կեղծ փաստաթղթեր, որոնք այնուհետև օգտագործվել են ՀՀ ու օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ներկայացնելու համար։

Քրեական գործով կատարված խուզարկություններով հայտնաբերվել և առգրավվել են պաշտոնական փաստաթղթերի կեղծման նպատակով օգտագործված սարքերը, դրոշմները, կնիքները և ձևաթղթերը, ինչպես նաև տարբեր ազգությունների շուրջ 140 անձանց վերաբերյալ ՀՀ և օտարերկրյա պետությունների պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների և առանձին կազմակերպությունների անունից կազմված վկայականների ու պաշտոնական այլ փաստաթղթերի նմուշներ։

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը») 1-ին և 2-րդ մասերով մեղադրանք է առաջադրվել 11 անձի, այդ թվում՝ օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսացող 1 անձի։ Մեղադրյալներից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ 7-ի նկատմամբ՝ չհեռանալու մասին ստորագրություն։

Նախաքննությունը շարունակվում է։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օտարերկրյա պետությունների փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ գտնվելու և գործի համար էական նշանակություն ունեցող մյուս հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

«Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի գործունեությունն է կասեցվել 6 մեդալ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից Կոտայքում 7.4 մագնիտուդով հնարավոր երկրաշարժի մասին լուրը կեղծ է Փարիզում 1 օրում ավելի քան 50 մարդ է մահացել ուժեղ շոգի պատճառով Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանՎենեսուելայում շենքի փլուզումից սարսափելի տեսանյութ է հայտնվել ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Ստանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ խոսակցությունը տեղափոխում է դեմագոգիայի հարթություն. Զախարովա Պարեկները կարողացել են Իրանի 22-ամյա քաղաքացուն փրկել և տեղափոխել անվտանգ վայր Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԱՄՆ դեսպանությունը տոնել է ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանը Կյանքից հեռացել է ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովը Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են գերիների փոխանակում «160-ը 160-ի դիմաց» բանաձևով Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում ԱՄՆ-ը 150 միլիոն դոլար կհատկացնի Վենեսուելային՝ երկրաշարժերի հետևանքների վերացման համարՖրանսիայում գրանցվել են ռեկորդային շոգ օրեր 35 մարդ թունավորվել է խանութից գնված ըմպելիքից և Օլիվիե աղցանիցԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն Գրիգորյան10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում Լիբանանը չպետք է ենթարկվի ամերիկա-իսրայելական թելադրանքին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվեն Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Ռյուտե. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարվեն միլիարդավոր դոլարների նոր պաշտպանական պայմանագրերի մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք առաջադրվեց Խորամանկ մանրէ. Տարածաշրջանում Q տենդի բռնկում, տասնյակ մարդիկ են վարակվել Մագդալենա Գրոնո․ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման կամ կառույցից հեռացման հարցը կորոշեն նախագահները. ՌԴ ներկայացուցիչ ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Սերգեյ Լեբեդև Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Ռուբիոյի կողմից Անքորիջում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնության առկայությունը ժխտելը այնքան էլ տեղին չէ. Լավրով Մեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Եթե ձեռքիդ վրա ունես այս նշանը, ուրեմն թաքնված տաղանդ ունեսԿոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը Ադրբեջանում մեծանում է սերունդ, որին դպրոցական դասագրքերում սովորեցնում են, թե իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ Ով ում դեմ կխաղա փլեյ-օֆֆում. ԱԱ-2026-ի 1/16 եզրափակչի նախնական զույգերը Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ Կանադայում հրշեջ ծառայության ինքնաթիռ է կnրծանվել. կան զnhեր ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, աստիճանաբար նույնքան կբարձրանա Շիրակում «Mitsubishi»-ն ընկել է ձորակը, մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԿանադայում կործանվել է հրշեջներ տեղափոխող ինքնաթիռ. CBC