Երևան, 25.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Past.am

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» և «Ելք» խմբակցությունների անդամներ: 
Կայացած պաշտոնական հանդիպման ժամանակ, ողջունելով հյուրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Երևանի և Լիոնի միջև բարեկամական ու գործընկերային կապերի ամրապնդումը, երկկողմ ծրագրերի մշակումն ու ամենատարբեր ոլորտներում ծրագրային համագործակցությունն իսկապես կարևորված է Երևանի համար: 
«Պարոն Կեպենեկյան, մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը երկուստեք հարաբերությունների էլ ավելի ամրապնդման գործում: Երևանի և Լիոնի միջև իսկապես առկա է փոխգործակցության ամրապնդման մեծ ներուժ, որը հնարավորություն է տալիս մեզ նոր ձևաչափով կառուցելու մեր համագործակցությունը՝ ընդլայնելով համատեղ ծրագրերն ինչպես տնտեսական զարգացման, զբոսաշրջության խթանման, կառավարման նոր տեխնոլոգիաների ներդրման ու կրթամշակության համագործակցության, այնպես էլ քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում: Համոզված եմ, որ Ձեր այցը նոր ազդակ կհաղորդի մեր համագործակցությանը, և մենք առաջիկայում կարձանագրենք նոր հաջողություններ ու ձեռքբերումներ: Մենք կարևորում ենք կոնկրետ ծրագրերի ու նախագծերի իրականացումը, և վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր ցանկանում են իրենց շահավետ ներդրումն ունենալ Երևանում, և մեր լիազորությունների շրջանակում պատրաստակամ ենք աջակցելու ներդրումային ծրագրերի իրականացմանը», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և առանձնակի կարևորելով համագործակցության ընդլայնման հարցում Երևանի քաղաքապետի պատրաստակամությունը՝ Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը նկատել է, որ բոլոր քաղաքներն էլ ունեն համանման խնդիրներ և դրանց լուծման ուղիներն առավել հեշտ է գտնել փոխշահավետ համագործակցության միջոցով: Լիոնի քաղաքապետը նաև ընդգծել է, որ իր հերթին կանի հնարավորը, որպեսզի Երևանի և Լիոնի փոխգործակցությունը շարունակի շոշափելի արդյունքներ գրանցել: 
«Պարոն քաղաքապետ, մենք ևս կարևորում ենք Երևանի հետ համագործակցության ծրագրերի ընդլայնումն ու ամրապնդումը, ինչի խոսուն ապացույցն է նաև այսպիսի ներկայացուցչական կազմով մեր պատվիրակության այստեղ գտնվելը: Ընդ որում, ուզում եմ հատուկ ընդգծել, որ մեր պատվիրակության անդամներն արդեն իսկ համոզվել են, որ այստեղ կա համագործակցության ամրապնդման համապատասխան ներուժ, ինչն իր հերթին հաստատապես նպաստելու է ավելի հավակնոտ ու երկուստեք շահավետ նոր ծրագրեր կյանքի կոչելուն: Ես համոզված եմ, որ մեր այս այցը կլինի արդյունավետ, և մեր երկու թիմերի համատեղ ջանքերի շնորհիվ նոր էջ կբացենք Լիոնի և Երևանի միջև փոխգործակցության ընդլայնման համար՝ ի շահ մեր երկու քաղաքների բնակիչների», - ընդգծել է Ժորժ Կեպենեկյանը:

Լաս Վեգասում ԴՆԹ-վերլուծության նոր տեխնոլոգիաների շնորհիվ 20 տարվա վաղեմության դաժան սպանություն է բացահայտվել ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի,Հունաստանի բարձրաստիճան զինվորականներ հետևել են «Արծիվ գործընկեր 2026»-ի ընթացքին Վարդաշենի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 12 քաղաքացի. հրդեհը մարվել է ԵՄ-ն նոր ներդրումային նախաձեռնություն է մեկնարկում Կենտրոնական Ասիայում Ռուսաստանում տարեկան գնաճը հասել է 5,82 տոկոսի Հունիսի 25-ին, 26-ին և 29-ին լույս չի լինելու Հյուսիսային Կալիֆոռնիայում տեղի է ունեցել վերջին գրեթե 90 տարվա ամենաուժեղ երկրաշարժը ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել Մեկ օրում Հորմուզով անցել է շուրջ 72 նավ. Ռայթ Ուժեղ քամու հետևանքով Մեծամոր քաղաքում ծառեր են տապшլվել Ի՞նչ եղանակ է սպասվելու հունիսի 25-ից 29-ին Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց ԱԱ-2026․ Բոսնիա-Հերցեգովինայի եւ Կատարի մեկնարկային կազմերը Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱկնալիճում բախվել են «Kia Sorento»-ն, «Opel»-ը և «Mitsubishi Pickup»-ը Ավետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանԱջափնյակում բացվել է ընտանի շների համար նախատեսված զբոսայգին Երբ ասում ենք «բացել նեղուցները», նկատի ունենք, որ նեղուցները պետք է անվճար լինեն․ Ռուբիոն՝ Հորմուզի նեղուցի մասին Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի 44-օրյա պատերազմում նահատակված Հայկազ Մկրտչյանի դիմանկարը մաքրել են ՀՊՏՀ գետնանցման պատից ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում Թմրամիջոցների անօրինական շրջանառության հերթական դեպքերը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸՊուտինը Ժուկովսկիում զննել է ռուսական նորագույն ինքնաթիռները Կոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքԱմառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համարՆոր Հաճընի կամրջի վրա բախվել են 5 ավտոմեքենա․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսՈւժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Հունիսի 25-ին՝ ժամը 21:00-ից մինչև 22։00-ն, հարկային էլեկտրոնային համակարգերն անհասանելի կլինեն. ՊԵԿ Մեսի. Աստծուց եւս մեկ առաջնության մասին խնդրելը չափից շատ կլիներ Հայաստանում և նախկինում օկnւպացված տարածքներում ադրբեջանական մշակութային ժառանգության nչնչացման ֆոնին «հայոց մշակութային և կրոնական ժառանգության» վերաբերյալ Ֆրանսիայի պնդումները աբսուրդային են. Ադրբեջանի ԱԳՆ Մոլդովան և Հայաստանը դառնում են ռուսաֆոբիայի օջախներ, ինչպես Ուկրաինան․ Մեդվեդեւ Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ խախտման դեպքում կլինի տուգանք և միավորի կորուստ Իրանի և Պարսից ծոցի երկրների միջև տարածաշրջանային խաղաղության առանձին բանակցություններ տեղի կունենան Երևանում չինացի աղջիկ է անհետ կորել․ ընտանիքը հունիսի 22-ից չի կարողանում կապ հաստատել նրա հետ Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատվածի երթևեկություն է ժամանակավորապես փակվելու Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովՍկանդալ սկանդալի վրա, կոռուպցիա կոռուպցիայի վրա․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Միջազգային քրեական դատարանի մասին Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՇուրջ 6 ամիս Երևանում փակ կլինի Արին Բերդ-Արցախի պողոտա խաչմերուկի մի հատվածը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎթար Գողթ գյուղում. «Nissan»-ը բախվել է երկաթե խողովակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս«Բարսելոնան» շնորհավորել է Մեսիին «Կաթնառատ»-ի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է Ալիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա ՍողոմոնյանՍտանիսլավսկու թատրոնում կայացավ «Wine-House» ներկայացման պրեմիերան AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները