Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խաչիկ Ստամբոլցյան. «Շարժման տարիներին անգամ գողերն են «գործադուլ» արել և բանտերից օգնություն ուղարկել»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նախկին ՀՀՇ-ական, հասարակական գործիչ, ֆիզիկոս Խաչիկ Ստամբոլցյանն ընդունում է, որ այսօր երկրի ու ժողովրդի վիճակը լավ չի, բայց ուրախ է, որ արդեն 30 տարի է Հայաստանն անկախ է: Ու չնայած Խորհրդային Միության մյուս նախկին հանրապետությունների նման Հայաստանն էլ լիարժեք անկախություն չունի, սակայն 88-ի շարժումը վերջին 1000 տարիների մեջ առաջին անգամ օգնեց ազատագրել մեր պատմական տարածքը և ազատվել թուրքական ներկայությունից:

«Եթե Արարատյան դաշտավայրի թուրքերը մինչև հիմա մնային, ապա այսօրվա տեռորիզմն ու իսլամիզմը մեզ կերած կլիներ: Այ, երբ այս բաները մարդիկ հասկանան, այն ժամանակ այլ կերպ կընդունեն անկախությունը»,- past.am-ին ասաց Խ. Ստամբոլցյանը:

Վերհիշելով անկախության տարիները նա նշեց, որ առաջին շարքերում կանգնած մարդիկ այդ ժամանակ չգիտեին, թե ինչպես է «աշխատում» գործակալների համակարգը: Թե ինչու իրեն այդպես էլ թույլ չտվեցին Ղարաբաղ կոմիտեի անդամ դառնալ, Խ. Ստամբոլցյանը պարզել է 1992 թվականին: Այդ ժամանակ է իմացել, որ  Լևոն Տեր-Պետրոսյանը մասոն է, դրսի ուժերի հետ է համագործակցում, իսկ Արա Սահակյանը, Աշոտ Մանուչարյանը, Ալեքսան Հակոբյանը կագեբեի գործակալներ են և թքած ունեն ազգային արժեքների վրա: Այս ամենն իմանալուց հետո էլ նա սկսել է հակամարտել նրանց դեմ ու դաժան հակահարված ստացել:

«Այդ ժամանակ ողջ ժողովուրդն ու մամուլը հարձակվեցին ինձ վրա, ասելով՝ փակեցիք, քանդեցիք, թալանեցիք, գողացաք: Այսինքն, իմ անունն այնպես պախարակեցին, որ ես չկարողանամ այդ ապազգային քաղաքական գործիչների հասցեին որևէ բան ասել: Հայտնի է, որ ընդհանրապես ազգային արժեհամակարգը քայքայելու համար հայրենասերներին սպանելու փոխարեն պախարակում են, քանի որ սպանելու դեպքում հերոսանում են, իսկ պախարակելիս՝ ոչնչանում: Այդ ծրագրով էլ ինձ փորձեցին ոչնչացնել և տեսեք քանի տարի է անցել, ես ոտքով եմ քայլում, բայց միևնույն է մարդիկ ինձ ասում են՝ թալանեցիր, կերար և այլն: Ազգայնական ուժերին Ղարաբաղյան կոմիտեի անդամները թույլ չտվեցին հասնել մինչև Գանձակ, որի հնարավորությունը մենք ունեին, որովհետև հստակ ապազգային և հակահայկական ծրագիր էին իրականացնում»,- ասաց Խ. Ստամբոլցյանը:

Շարժման ակունքներում կանգնած գործչի կարծիքով հաղթանակները, որոնք գրանցեց Հայաստանը ոչ թե Ղարաբաղ կոմիտեի, այլ ժողովրդի շնորհիվ իրականացավ, իսկ հայրենասերներից շատերին ֆիզիկապես կամ բարոյապես ոչնչացրեցին, որովհետև ծրագիր էին իրականացնում:

«Օրինակ՝ անհայտ, անհասկանալի ճանապարհով ոչնչացավ Սամվել Շահմուրադյանը, չիմացանք, թե ինչպես սպանեցին Լեոնիդ Ազգալդյանին, Վոժդ Մուշեղին, ով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է հուղարկավորված: Պարզ երևում էր, որ նրանք թշնամու գնդակից չէին զոհվել: Ես գիտեի, որ նախկին ղեկավարները գործակալական ցանցերի անդամներ էին, բայց վատն այն է, որ ժողովուրդը դա չհասկացավ ու չընդունեց իրականությունը»,- ասաց Խ. Ստամբոլցյանը:

Հասարակական գործիչը նաև նշեց, որ շարժման տարիներին իր հայտարարած հացադուլին  Ղարաբաղ կոմիտեն կրկին դեմ է եղել, բայց Ստամբոլցյանը շարժման լիդերների ցանկությանը հակառակվելով իր գործն է արել:

«Ես մեծ դրամահավաք էի կազմակերպել և երբ կես կամ 1 մլն ռուբլու չափ գումար էր հավաքվում, ես հայտարարում էի, թե 30 հազար ռուբլի գումար է հավաքվել: Այդ 30 հազարը մուտք էի անում Խնայբանկ, մնացածն ուղարկում էի զենք բերելու: Մինչև 1991-ի դեկտեմբերը ոչ պաշտպանության նախարար ենք ունեցել, ոչ զինկոմիսարիատ, բայց պետք էր բանակին  կերակրել, հագցնել, զոհվածների ընտանիքներին աջակցել: Այդ բոլորը ես էի կազմակերպում այն  փողերով, որը հացադուլի ժամանակ կոպեկ-կոպեկ հավաքվում էր: Խորհրդային Միության այլ հանրապետություններում սկսված անկախության շարժումների ժամանակ խանութներ, տներ են թալանվել, իսկ մեզ մոտ քրեական հանցագործությունների թիվը հասել էր նվազագույնի: Այդ մասին գրեցին անգամ բոլշևիկյան թերթերը: Այդ ժամանակ գրություն ստացա, որ գողերը «գործադուլ» են հայտարարել, անգամ բանտերից էին օգնություն ուղարկում շարժման համար: Մենք էլ այդ գումարներով մարդ էինք ուղարկում  ու Ռուսաստանից զենք էինք բերում: Իմ այդ տարիների հացադուլը շատ հարցեր լուծեց: Այն ժամանակ մենք գրեթե սրբացած վիճակում էինք, բայց հետո երբ բոլոր գործակալները իշխանության մեջ էին, ամեն ինչ փոխվեց»,- ասաց Խ. Ստամբոլցյանը:

Նրա կարծիքով, եթե բոլոր ղեկավարները, ինչպես պատերազմի դաշտում էր, ազգի նվիրյալներ լինեին, մենք այսօր ծաղկուն երկիր կունենայինք: Դրսի ուժերը մեզ պարտադրեցին սեփականաշնորհել ամեն ինչ և դադարեցնել բոլոր խոշոր արդյունաբերական համալիրների աշխատանքը:

«Ամենախոշոր կապիտալիստական երկրներն էլ ունեն պետական կապիտալ և գործարանների 51 %-ը պատկանում է պետությանը: Այսինքն, պետություններն ունեն իրենց մասնաբաժինը, իսկ մեզ մոտ՝ ամեն ինչ ամբողջությամբ վաճառվեց, հետո ոչնչացվեց: Ծրագրավորված ձևով երկիրը քանդվեց, իսկ դրա դեմ պայքարողներից մի մասին պաշտոն տվեցին՝ առան, մյուս մասին էլ «քշեցին» ազգային ժողովից»,- ասաց Խ. Ստամբոլցյանը:

Արմինե Գրիգորյան
 

Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանԹուրքիան կոչ է արել ապահովել իր նավերի անվտանգությունը Սև ծովում Թրամփն Իրանին վերջնագիր է ներկայացրել․ Bloomberg Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի ԺՆՀԺ-ի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցությունը. Չժաո Լեցզիի ուղերձը Ռուբինյանին Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըԱյս կինը դաժանորեն սպանել է ամուսնունՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովՊենտագոնը հաստատել է Ուկրաինայի օգնության խմբի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի փոխանցելու մտադրությունը Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում 85-ամյա Իզաուրան գրավում է ինտերնետը՝ Բրազիլիայի հավաքականի գույներով նրբագեղ կերպարներով Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ ԵՄ-ն Իսպանիայից տվյալներ է պահանջում Մարոկկո վերադարձած միգրանտների թվի մասին․ Politico Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն Մանվելյան