ԴԱՀԿ աշխատակիցը 17 միլիոնով նոր բնակարան է գնել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության պետական եկամուտների կոմիտեի հայցերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի պետի տեղակալ Կարեն Պարոնյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017թ. տարեկան հայտարարագիրը:
Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Պարոնյանը նախորդ տարի 17 միլիոն 760 հազար դրամով բնակարան է ձեռք բերել: Տարվա ընթացքում հանձնել է նաև փոխառություններ, որոնք 2017 թ. թե՛ տարեսզկբին և թե՛ տարեվերջին կազմել են 8 հազար ամերիկյան դոլար:
Դրամական միջոցները կազմել են 5 միլիոն դրամ, որոնք նույնպես տարվա ընթացքում փոփոխության չեն ենթարկվել: Տարեկան եկամուտներն էլ գոյացել են աշխատավարձից ու կազմել 2 միլիոն 949 հազար դրամ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



