40 միլիոն դրամ փոխառություններ ՄԻՊ աշխատակցի հայտարարագրում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արմեն Մաշինյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Մաշինյանը հայտարարագրել է մեկ բնակարան և «MERCEDES-BENZ C 180» մակնիշի ավտոմեքենա: Սակայն նրա հայտարարագրում ավելի ուշագրավը փոխառությունների հատվածն է: Այսպես, պաշտոնյան հայտարարագրել է 7 միլիոն 131 հազար և 33 միլիոն 490 հազար դրամ փոխառություններ:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 1 միլիոն 150 հազար դրամ, 210 եվրո, 2 միլիոն 120 հազար ռուսական ռուբլի և 2 հազար ամերիկյան դոլար: Եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից և կազմել 1 միլիոն 449 հազար դրամ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
past.am



