Երևան, 06.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տարոն Մարգարյան. «Բնակիչների հետ անմիջական շփումն ամենաարդյունավետ եղանակն է` առաջացող խնդիրներն արագ լուծելու և դրանք չկուտակելու առումով»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների տարեկանհաշվետվությունների շրջանակում  աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել անշարժ գույքի կառավարման, իրավաբանական, վերահսկողության, քաղաքաշինության և հողի վերահսկողության, տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի վարչությունների, աշխատակազմի քարտուղարի տեղակալների, ինչպես նաև քարտուղարության, առանձնացված ստորաբաժանումների, անձնակազմի կառավարման և տուրիզմի բաժնի պետերի մասնակցությամբ:
     Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը: Ոլորտների պատասխանատուները քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել են 2017թ. կատարված աշխատանքների և 2018թ. ծրագրերի մասին:
      2017թ. ընթացքում Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում ընդհանուր առմամբ ստացվել է 152.703 դիմում-գրություն, թեժ գծերով ստացվել է 52659 հեռախոսազանգ, 2358 դիմում էլ ստացվել է սոցիալական ցանցերի
միջոցով, 140157 խնդիրների տրվել են համապատասխան լուծումներ: Զեկուցվել է, որ քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակում խորհրդատվություն է տրվել 35516 քաղաքացու, շուրջ 7700 բնակիչներ էլ մասնակցել են վարչական շրջաններում կազմակերպվող քաղաքացիների ընդունելություններին: Մյուս ոլորտների մասով ևս
քաղաքապետին զեկուցվել է, որ աշխատանքներն ամենօրյա հսկողության տակ են:
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով վարչությունների կատարած աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի ուշադրությունը հրավիրել է քաղաքացիների հետ մշտական կապի ապահովմանը:
     «Բնակիչների հետ անմիջական շփումն անձամբ ինձ համար մշտապես եղել է աշխատաոճ ու, համոզված եմ, որ դա ամենաարդյունավետ եղանակն է՝ առաջացող խնդիրներն արագ լուծելու և դրանք չկուտակելու առումով: Հենց այս սկզբունքով առաջնորդվելով էլ իմ կողմից սահմանվեց քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների պետերի և վարչական շրջանների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելություններ կազմակերպելու աշխատակարգը, որը
վստահորեն կարող եմ ասել, որ լավ արձագանք գտավ հանրության շրջանում: Այս հարցում իմ մոտեցումը հստակ է ու միանշանակ՝ բնակչի բարձրացրած ցանկացած հարց, որը մեր լիազորությունների շրջանակում է և օրենքի սահմաններում, ապա անպայման համապատասխան ընթացք և լուծում պետք է ստանա»,- ընդգծել է քաղաքապետն ու որպես բնակիչների հետ անմիջական կապի կարևոր միջոց՝ առանձնացրել է նաև Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող «Թեժ գիծ» ծառայության և «Մեկ պատուհան» գրասենյակների գործունեությունը:
      «Քաղաքապետարանի և վարչական շրջանների «Մեկ պատուհան» գրասենյակներ դիմող մեր բնակիչները պետք է վստահ լինեն, որ կստանան անհրաժեշտ և լիարժեք խորհրդատվություն: Դուք պետք է զգաք ձեր աշխատանքի կարևորությունն ու պատասխանատվությունը: Եվ, ընդհանրապես, քաղաքացիների պատշաճ ու բարեհամբույր սպասարկումը պետք է լինի բոլոր աշխատակիցների առաջնային մոտեցումը», - նշել է Տարոն Մարգարյանը:
      Քաղաքապետը բոլոր ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է չբավարարվել գրանցած ձեռքբերումներով ու հաջողություններով և անել հնարավորը՝ դրանք ամրապնդելու և ավելացնելու ուղղությամբ:

Տնտեսական ծրագիր, որը փոփոխություն կբերի հայերի կյանքին․ փոփոխության համար, ընտրի'ր 3-ը․ Ուժեղ ՀայաստանԱնահիտ Մանասյանը նախընտրական շրջանում կարևորել է ՄԻՊ-ի անկախ, անկողմնակալ և ապաքաղաքական գործունեությունը Աննա Ամրոյանը դարձել է աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ փոխնախարարները քննարկել են համագործակցության զարգացման հարցեր Արտաքսված քաղաքացիներ տեղափոխող հերթական ինքնաթիռն է վայրէջք կատարել «Զվարթնոցում» Առաջարկվում է վերացնել պետական ծառայության տարբեր ոլորտներում գործող պաշտոն զբաղեցնելու առավելագույն՝ 65 տարեկան տարիքային սահմանափակումը Վարշավայում ՀՀ դեսպանությունում պաշտպանության հարցերով կցորդի գրասենյակ կբացվի Ջուր չի լինելու մայիսի 7-ին և 8-ին Առեղծվածային մահվան դեպք Երևանում․ «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է կնոջ մարմին ՊՍԺ-ն պատրաստ է Գոնսալու Ռամուշին վաճառել «Բարսելոնային» Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություն է նախապատրաստվում․ ՑԱՀԱԼ Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը կարող է դառնալ առանցքային գործոն՝ մեր տարածաշրջանի փոխկապակցվածությունը վերածելով իրական տնտեսական հնարավորությունների․ Վահագն Խաչատուրյան Գողության դեպք՝ Երևանում Դավիթ Խուդաթյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է TRIPP նախագծի վերաբերյալ հարցեր ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ կցուցադրվի Կաննի 79-րդ կինոփառատոնին Արաբկիրի համայնքային ոստիկանները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել Ադրբեջանի պատճառով երկու անգամ բռնագաղթած լրագրող Մնացական Ազիզյանը և երգչուհի Ջուլետտա Առուստամյանը պատմում են կորստի, հիշողության և հայրենիքի մասինՎեդիում 2 երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են եղել, 3 անձինք են ներգրավված CNN-ի հիմնադիր Թեդ Թըրներն է մահացել Ավտովթարի մասնակից դարձած 19-ամյա վարորդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին․ ՆԳՆ (տեսանյութ) Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Ոչնչացվել է «Nestle»-ի մանկական սննդի որոշ խմբաքանակ Նորմա՞լ է, երբ Փաշինյանն իրեն չընտրողներին անվանում է «շուն ու շանգյալ»«Նվաստացնող» 19-ամյա վարորդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք․ Գյումրի Իրանի ՀՕՊ ուժերն ԱԹՍ են խոցել Հորմուզի նեղուցում Հալիձորի բնակիչները Նիկոլ Փաշինյանի սրտիկների մասինՊատմական ռեկորդի շեմին. «Բարսելոնան» կարող է աննախադեպ ցուցանիշ գրանցել Լա լիգայում 31-ամյա տղամարդը սպանել է սիրեցյալինՈչ մի պետություն իր տարածքում մշակութային արժեքներ ոչնչացնելու իրավունք չունի․ Հրայր ԿամենդատյանԽաղաղության պայմանագիրը լինելու է միայն Ադրբեջանի բոլոր պահանջներն ընդունելու գնով․ Արմեն ՄանվելյանԵՄ-ն ստանձնում է Փաշինյանի լիակատար պաշտպանությունը Այն մասին, թե ինչու առաջիկա ընտրություններն իրականում հանրաքվե են ներկայացնում, և ինչին մենք պետք է «Այո» ասենք. Ավետիք ՉալաբյանԽաղաղության պատրանքը. Ինչպես է երևանյան գագաթնաժողովը բացահայտում Հայաստանի ռազմավարական փակուղին ԱՄՆ-ն խանդո՞ւմ է Հայաստանում եվրոպական ակտիվությանըՍամվել Կարապետյանը քաղաքականության մեջ ներգրավվել է եկեղեցու դեմ հարձակումների պատճառով. ԱմստերդամՓաշինյանն ավելի շահագրգռված է ուրիշների շահերի համար պայքարել․ Ամստերդամ Հայաստանի առաջնորդը չի պաշտպանում իր ժողովրդին, իր պատմությունը, եկեղեցին ու մշակույթը, ահա թե ինչու Սամվել Կարապետյանի թեկնածությունը Հայաստանի համար այդքան կարևոր է․ ԱմստերդամԵրկու հոբելյան, մեկ տոն․ Moneytun-ը 20 տարեկան է, ԱրարատԲանկի հետ գործընկերությունը՝ 10Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքը կընտրվի հաջորդ շաբաթ Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմ կցուցադրվի Կաննի 79-րդ կինոփառատոնին Իշխանության քաղաքականությունն ուտել-խմելու և համերգների մասին է. Էդմոն Մարուքյան Եթե Իրանը չհամաձայնի տալ այն, ինչի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն, ռմբակnծnւթյnւն կսկսվի, և այն կլինի շատ ավելի բարձր մակարդակի. Թրամփ Պատճառ է պետք, որ Ադրբեջանին տրորեն․ Արշակ Կարապետյան Ես հրեա եմ, բայց Ուկրանիայում Ուղղափառ եկեղեցու կողմնակից եմ եղել. Ռոբերտ Ամստերդամ «Որդիների կանչ» ՀԿ-ն որոշում է կայացրել հունիսի 7-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան» դաշինքինԶինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը Այս հավելվածը գումար է գողանում․ ահա, թե որն է այնԵրբևէ չեմ տեսել` նման ժողով անցկացվի և որևէ օգուտ չտրվի. չհիշվեց գերիների, օկուպացված տարածքների մասին. Ամստերդամ