Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աշոտ Մանուչարյանը առաջիկա ընտրությունների, Չարլզի և իրական Արմագեդոնի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հասարակական-քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանի կարծիքով ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրման համար կարելի է տարբեր ճամարտակումներ հորինել ու հանրայնացնել, սակայն դրանք բոլորն էլ սոփեստություն է, քանի որ շրջանցվում է մի շատ կարևոր հարց, որ Հայաստանում մինչ օրս ոչ մի ընտրություն էլ տեղի չի ունեցել:

«Ընտրություններ չեն եղել երկու պատճառով: Մեկը, որ ստեղծվել են այնպիսի մեխանիզմներ, որ ժողովրդին զրկել են ընտրություն կատարելու հնարավորությունից և երկրորդ՝ չեն հնչեցվում այն արժեհամակարգերը, նպատակադրումները, որով պետք է առաջնորդվել և ամբողջ դաշտը մանիպուլյացիայի են ենթարկում: Այդ ամենի արդյունքում, մարդկանց ուղեղում տիրում է մի վիճակ, որ եթե նրանց ասեն ազատ ընտրություն արա՝ չի կարողանա, որովհետև չի հասկանում, թե իրականում իր առջև դրված խնդիրը որն է: Մարդուն հնարավորություն չեն տալիս հասկանալու, թե ինչ կլինի, եթե ընտրվի այս կամ այն քաղաքական թիմը կամ գործիչը, ընտրվելու դեպքում նրանց ինչ կյանքի տեսակ է մատուցվելու: Այդ պատճառով մարդն ընդհանրապես  ընտրություն չի կատարում, իսկ մնացածը, ինչ ասում են՝ երեխաների համար նախատեսված խաղ է, իր բոլոր կանոններով»,- Past.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Մանուչարյանը:
Ամենամեծ ողբերգությունն, ըստ Ա. Մանուչարյանի, որ հասարակությունը բացարձակ չի պատկերացնում, թե ինչ աշխարհում է հայտնվել, որտեղ է Հայաստանը, իսկ որտեղ՝ ընդհանուր մարդկությունը: Ու եթե այսօրվա մարտահրավերները չհաղթահարվեն և ապագա սերնդին կատարյալ մարդ չդաստիարակեն, ապա տասը տարուց հետո մեր հասարակությունը կլինի ստրկության ամենացածր մակարդակի վրա:

«21-րդ դարում մարդը կամ պետք է լինի կատարյալ, կամ նա աշխարհում չի կարողանա ապրել: Ցավոք այս մասին չի խոսվում, փոխարենը ՀՀԿ-ն, սուտը բացարձակ է դարձնում: Կուսակցության ղեկավարն ասել է, որ եթե Սահմանադրությունն ընդունվի, ինքը վարչապետ չի դառնալու,իսկ հիմա հանրապետականը ստում է: Սա ըստ նրանց կոչվում է քաղաքական սուտ, որը կիսաներելի է, բայց սրանով նրանք անցել են բացարձակ ստի սահմանը: Փաստորեն, երբ ասում են, որ «մենք հանրապետականով պարտադրում ենք մեր ղեկավարին…», ստացվում է, որ իրենց առաջնորդին պարտադրում են, որ խաբի ժողովրդին: Ստացվում է, որ այդ կուսակցությունից ոչ թե մի հոգի է սուտասան, այլ պարզվում է բոլորն են սուտասան, քանի որ կարող են բացահայտ «պարտադրել» իրենց ղեկավարին, որ ստի իր ժողովրդի առջև»,- ասաց Ա. Մանուչարյանը:

Հասարակական գործչի կարծիքով այդպիսի խաղերով զբաղվել չի կարելի, իսկ ՀՀԿ-ն էլ ընտրվելով, ոչ միայն ժողովրդի, այլև տիեզերքի առջև է պատասխանատվություն ստանձնել: Ու եթե չսթափվեն, նման մանիպուլյացիաների պատճառով նույն տիեզերքն այնպիսի դաժան հարվածներ կհասցնի նրանց, որ որևէ մեկը չի կարողանա տակից դուրս գալ:

«Յուրաքանչյուր կեղծիքով ու ստով ստեղծվում է մի ամբողջական համակարգ, որը խորքային հետևանքներ է առաջացնում, բայց դա տեսնելու համար պետք է մի քիչ մտածել: Ինչ վերաբերում է անփոխարինելիությանը, ապա ամեն մեկի անցած ճանապարհն իր յուրահատկությունն ունի: Եվ ասել, որ Սերժ Սարգսյանն ինձնից երկու անգամ ավելի լավ է ճամարտակում, դա ուղղակի ողբերգություն է, թե՛ իրենց անձի, թե՛ խմբի, թե մեր ժողովրդի և թե՛ ընդհանրապես՝ երկիր մոլորակի համար»,- ասաց Ա. Մանուչարյանը:

Խոսելով ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի՝ ԱԺ-ում արտահայտած այն մտքի մասին, թե՝ Հայաստան ներդրումներ չեն լինի, եթե կոռուպցիան չկրճատվի, ուստի հարկավոր է ցանկացած օրենք ընդունելուց առաջ այն կոռուպցիոն և բնապահպանական թեստ անցկացնել, Ա. Մանուչարյանն ասաց, որ նախագահի թեկնածուն անգլոսաքսոնական աշխարհի ներկայացուցիչ է, որի հիմքում օրենքների համակարգ է դրված, որով էլ մարդը պետք է առաջնորդվի: Հասարակական-քաղաքական գործչի կարծիքով սակայն, հայերս ապրել ենք այնպիսի համակարգերում, որտեղ առաջնորդվում են խղճով և տիեզերքի առջև «ստանձնած» առաքելությամբ: Իսկ երբ մարդիկ գահավիժում ու դառնում են ավանակներ, այդ ժամանակ էլ նրանք սկսում են օրենքներից օգտվել:

«Օրինակ Մեծ Բրիտանիայում կոռուպցիա չկա ոչ թե այն պատճառով, որ մարդիկ չեն ուզում գողանալ, այլ այն պատճառով, որ այնտեղ ստեղծված է հակակշիռների համակարգ, որի ժամանակ ոստիկանը հսկում է մարդուն, դատախազը հսկում է ոստիկանին և այլն: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա Ա. Սարգսյանի կողմից բերվել է այնպիսի ներդրում, որը երկիրը ոչնչացնելու համակարգ է, ուրիշ ոչինչ: Հիմա էլ, փաստորեն ասում է, այնպիսի օրենքներ ընդունեք, որ արքայազն Չարլզը մի երկու ներդրում էլ բերի՝ մի երկու կազինո և պոռնիկների ակումբ սարքի: Հայաստանում վերջին տարիներին միայն նման ներդրումներ են լինում: Դրա համար մենք պետք է արքայազն Չարլզի ոտքը կտրենք Հայաստանից: Հանրապետականներն էլ կարծում են, որ Հայաստանը պոռնկատների վերածեն, բոլորը գոհ կլինեն իրենց ծրագրերից»,- ասաց Ա. Մանուչարյանը:    

Նրա կարծիքով, որ օրը  իշխանությունները հասկանան, որ թե՛ իրենք իրե՛նց, թե՛ ժողովրդի հանդեպ կատարյալ հանցագործություն իրականացնելով են զբաղվում, այդ օրն էլ Հայաստանը շնչելու հնարավորություն կստանա: Ա. Մանուչարյանի խոսքով՝ այս ամենը պետք է հասկանան Արմեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը, բայց քանի որ երկար տարիներ է հայտնվել են որոշակի կեցության մեջ, այդ պատճառով չեն կարողանում տեսնել:

«Բայց բոլորը պետք է իմանան, որ ալմագեդոնը Սուրբ գրքի հեքիաթներից չէ: Արմագեդոնի պատերազմը սկսվել է Երկիր մոլորակի վրա, իսկ մարդկությունից կախված է ընդամենը մեկ բան՝ կա՛մ այն վերապրել իրենց հոգիներում, կա՛մ դիմակայել իրական Արմագեդոնին՝ տանջանքներին, պատերազմներին և մահերին»,- ասաց Ա. Մանուչարյանը:   

Արմինե Գրիգորյան

Արցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան Կրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԾափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Արցախն ընդամենը տարածք չէր․ այն տուն էր, հիշողություն ու մեր տղաների կյանքի պատմությունը. Past.am-ը՝ ամենակարևորի մասինԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ #ՀԻՄԱ. Ազգային ողբերգությունից 3 տարի անց. ուղիղ միացում` Եռաբլուրից Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Ջերմուկի ոստիկանները կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան Տերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղու միկրոավտոբուս ու «TOYOTA», 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»ՌԴ-ում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները․ մասնակցությունը հասել է 30,21%-ի Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել՝ կղզում Միացյալ Նահանգների մշտական գործողություններ իրականացնելու լիակատար հնարավորության մասին Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան «ՈւԱԶ»-ը մոտ 40 մետր գլորվելով հայտնվել է ձորում․Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»«Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ»ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրում «Նոան» հաղթեց «Վանին»ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Օդեսայի մարզում հարվածել են երկու չորաբեռնատար նավի և լցանավիՈստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափով