47 միլիոն դրամ ԴԱՀԿ աշխատակցի բանկային հաշիվների վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ ԴԱՀԿ ապահովող ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետ Արտակ Մարտիրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Մարտիրոսյանը հայտարարգրել է երկու բնակարան և «MERCEDES-BENZ GL 500 4 MATIC» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 28 միլիոն դրամ, 21 հազար ամերիկյան դոլար և 17 հազար 500 եվրո:
Տարեսկզբից մինչ պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակհատվածում ստացած եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից ու կազմել 3 միլիոն 140 հազար դրամ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Past.am
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



