Ներկայացման տոմսերն ու Ամանորի նվերները՝ Ազատավան համայնքի գնումների պլանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Շիրակի մարզի Ազատավան համայնքը ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում ներկայացրել է 2018 թվականի գնումների պլանը:
Համաձայն գնումների պլանի՝ այս տարի համայնքը նախատեսում է 1000 հատ 600 դրամ արժողությամբ Ամանորի նվերներ գնել: Ամանորի նվերների ձեռքբերման համար նախատեսվում է 600000 ՀՀ դրամ ծախսել:
Բացի այդ՝ համայնքը պատրաստվում է այս տարի նաև 1000 հատ 500 դրամ արժողությամբ ներկայացման տոմսեր գնել:
Գնման պլանում նախատեսված է նաև «ՆԻՎԱ 21–21+ԳԱԶ–53» մեքենայի համար 1380000 ՀՀ դրամ արժեքով ավտոպահեստամաս գնել: Ազատավանի համայնքը նախատեսում է նաև 500000 դրամով ծաղիկ ու ծաղկեպսակ գնել:
Աննա Բադալյան
Past.am
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



