67 հազար դոլարից ավել գումար պաշտոնյա դառնալու պահին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ նախագահի աշխատակազմի կադրերի վարչության պետ Մարգարիտ Ազարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Համաձայն հայտարարագրի՝ Ազարյանը պաշտոնը ստանձնելու պահին ունեցել է 67 հազար 300 ամերիկյան դոլար, որից միայն 15 հազարն է արտահայտված եղել դոլարով, իսկ մնացած 25 միլիոնը բանկային հաշիվներին պահվել է դրամի տեսքով:
Ազարյանն ունի երեք անշարժ գույք՝ բնակարան, առանձնատուն և հողամաս: Նրա՝ տարեսկզբից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում ունեցած եկամուտները կազմել են 4 միլիոն 57 հազար դրամ և ստացվել 3 միլիոն 581 հազար դրամ աշխատավարձից ու 476 հազար դրամ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտից:
Past.am
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է



