Գագրան հեղեղվել է «ձեռակերտ ցունամիի» պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱբխազական հանգստավայրային Գագրայում պայթել է քաղաքին ջուր մատակարարող պահուստարանի պատը: Արդյունքում վնասվել են երկաթուղին, էլեկտրահաղորդման գծերը եւ մի քանի ավտոմեքենա:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, արտակարգ դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երբ քաղաքի փողոցներում դեռեւս մարդ չի եղել: Միջադեպի արդյունքում տուժածներ չկան:
Լեռներում գտնվող պահուստարանում 3.500 խորանարդ մետր ջուր կա: Ըստ Stormnews-ի, շրջանը ժամանակավորապես հոսանքազրկվել է, դադարեցվել է ջրի մատակարարումը, ինչպես նաեւ ավտոմեքենաների երթեւեկությունը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



