Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ուղեբեռի փոխադրման կարգի խստացումը ուղևորներին ավելորդ քաշքշուկի մեջ է գցել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 

 

Օրերս համացանցում լուրեր շրջանառվեցին, թե ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը կրճատել է անվճար տեղափոխվող առարկաների ցուցակը, որոնք թույլատրվում էր ինքնաթիռ անցկացնել ձեռքի ուղեբեռի մեջ: Ռուսական տուրիստական գործակալության կայքի հոդվածում մասնավորապես խոսվում է այն մասին, թե ավիափոխադրողը խստացրել է ձեռքի ուղեբեռի ծավալի ու քաշի պարամետրերը: Ձեռքի ուղեբեռի ծավալը չպետք է գերազանցի 110 սմ-ը՝ բարձրությունը չպետք է գերազանցի 40 սմ-ը, լայնությունը՝ 20, իսկ երկարությունը՝ 55: Անվճար տեղափոխվող ուսապարկը, որի չափերը նախկինում չէին սահմանափակվում, այժմ պետք է կշռի ամենաշատը 5 կգ, իսկ ծավալը չգերազանցի 80 սմ-ը:

Ինչպես հայտնում է Past.am-ը, «Աէրոֆլոտ»-ի նորամուծությունից ավելի շատ դժգոհողներն եղել են լուսանկարիչներն ու օպերատորները, որոնց տեխնիկան՝ համակարգիչ, շտատիվ, տեսախցիկ, ոչ մի կերպ չի կարող տեղավորվել ընկերության կողմից սահմանված նորմերի մեջ, իսկ չհամապատասխանելու դեպքում ուղեբեռ հանձնելն անհնար է արժեքավոր և կոտրվող լինելու պատճառով: Ըստ կայքի՝ դրանք մինչ այդ ներառված են եղել անվճար տեղափոխվող իրերի ցանկում:

Արդեն իսկ սոցիալական ամենատարբեր ցանցերում սկսվել է բողոքների ու գանգատների տարափ ուղևորների կողմից, ովքեր բողոքում են ոչ միայն նոր սահմանափակումներից, այլև նրանից, որ դրանց պատճառով ձեռքի ուղեբեռի անգամ 1-2 սմ-ի խախտումը օդանավակայանների աշխատակիցները չեն պատրաստվում «ներել»՝ պահանջելով կամ ինքնաթիռի ուղեբեռ հանձնել դրանք, կամ՝ լրացուցիչ վճարել:

 

Ի դեպ, փետրվարի 9-ին «Աէրոֆլոտի» պաշտոնական կայքում հրապարակում կար այն մասին, որ փետրվարի 15-ից իրենք խստացնելու են ձեռքի ուղեբեռի փոխադրման կարգը: Կայքում նշված է, որ այսուհետ հսկումն ավելի խիստ կերպով պետք է ընթանա, միաժամանակ ասվում էր, որ այդ ամենը չի փոփոխում ձեռքի ուղեբեռի նորմերը, այլ միայն նպատակ ունի ավելացնել դրանց պահպանության նկատմամբ վերահսկողությունը:

 

Թե իրականում ինչ սահամանափակումներ են արվել այս ընկերության կողմից, Past.am-ը փորձեց ճշտել «Աէրոֆլոտի» հայաստանյան գրասենյակից, սակայն մեզ խնդրեցին կապ հաստատել երկուշաբթի օրը: Զանգահարեցինք հայկական տուրիստական գործակալություններից մեկին, հասկանալու համար, թե ինչ փոփոխություններ են արվել:

 

Գործակալության աշխատակիցը մեզ տեղեկացրեց, որ էկոնոմ կարգի ավիատոմսն իր մեջ ներառում է մեկ կտոր 23 կիլոգրամ ուղեբեռ և մինչև 10 կգ ձեռքի ուղեբեռ:

 

«Ոչ թե ծավալն են նվազեցնում, այլ՝ քանի որ մարդիկ շատ մեծ ուղեբեռ են վերցնում, իրենք ավելի են խստացնում պայմանները, ուղեբեռի չափերը շատ մեծ չպետք է լինեն: Պայուսակի մեջ նոթբուք, ֆոտոխցիկ կարող եք վերցնել, չի թույլատրվում հեղուկն ու օծանելիքը: Մնացած բաների հետ կապված ոչ մի խնդիր չկա:

 

Քանի որ անհրաժեշտ չափերը նախկինում չեն պահպանվել, ինքնաթիռներում միշտ խնդիր էր առաջանում ձեռքի պայուսակը տեղավորելու համար: Իսկ այս դեպքում ոչ մի խնդիր ինքնաթիռի սրահում չի լինի»,- հավելեց նա:

 

Ի դեպ, որպես այս փոփոխությունների «արդարացում», «Աէրոֆլոտի» կայքում նշվում է, որ դրանք պայմանավորված են բազմաթիվ քաղաքացիների կողմից ընկերությանը ներկայացրած բողոքներով, մասնավորապես՝ ինքնաթիռի սրահում ուղեբեռի տեղավորման համար նախատեսված տարածքի պակասով:

 

 

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Եվրոպական երազանք աղքատության հետհամով. առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ. «Փաստ»Արարատի մարզի Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Մի´ հանձնվիր թուրքական ողորմածությանը, պայքարիր մինչև վերջ. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԻնչո՞ւ է Հաջիևն ավելի վստահ, քան Փաշինյանը․ Սուրեն Սուրենյանց Գյումրում այրվել է «GAZelle» մակնիշի բեռնատարը Հայաստանը կարիք ունի Ավետիք Չալաբյանի նման խելացի, աշխատասեր և զարգացած մարդու. Արմեն ՄանվելյանԻնչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ»Վեց զոհ Ուկրաինայում՝ ռուսական հարվածներից հետո Ո՞ր հայկական ամրոցը երբեք չի գրավվել․ պատմական առեղծված, որը մինչ օրս հետաքրքրում է պատմաբաններինԲժիշկներին հաջողվել է փրկել լողավազանում գրեթե ջրահեղձ եղած երեխայի կյանքը Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն «Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ»Իրանը երբեք միջnւկային զինшմթերք չի ունենա, և ԱՄՆ-ը կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքները, որ այդ հարցը հասցնի ճիշտ հանգուցալուծման․ Վենս Հարցնում են իրար.«ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ոչխարները արևային էլեկտրակայանի մոտ, և դա փոխում է պատկերացումները էներգիայի արտադրության մասին Քարը քարին չեն թողնի. «Փաստ»ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, հետախույզ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան ՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին 3-ամյա աղջիկը կորցրել է գիտակցությունը խաղի ընթացքում և մահացել հիվանդանոցումԱյս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ»Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»Երկու տարեկան աղջնակը հոր կողմից ծեծի ենթшրկվելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց Լույս չի լինելու Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայում