Ստամբուլում 23 մարդ է մահացել անիսոնի օղուց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլում 23 մարդ է մահացել ալկոհոլի օգտագործումից հետո: Ինչպես հաղորդում է թուրքական Milliyet պարբերականը` հոկտեմբերի 18-ին մոտ 100 քաղաքացի դիմել է բուժօգնության` փորացավի, սրտխառնոցի և ուշաթափության և տեսողության վատթարացման ախտանիշերով:
Հիվանդանոցներում դեռ 26 մարդ է գտնվում: Բժիշկները պարզել են, որ բոլոր տուժածները խմել են նույն վայրից գնած ալկոհոլային խմիչքից:
Ոստիկաններն, ուսումնասիրելով շշերի պարունակությունը, պարզել են, որ ալկոհոլը խառնված է եղել. անիսոնի օղու շշերում մեթիլ սպիրտ են խառնել: Այն պատրաստելու և վաճառելու կասկածանքով 14 մարդ է ձերբակալվել:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



