Գերմանիայում աճուրդով վաճառվել է Հիտլերի արծաթեղենը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայում տեղի ունեցած աճուրդում վաճառվել են Երրորդ ռեյխի ղեկավար Ադոլֆ Հիտլերի արծաթյա իրերը:
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` Bild-ին հղումով, վաճառքն իրականցրել է Andreas Thies աճուրդի տունը: Մասնավորապես, վաճառքի էին հանվել սեղանի արծաթյա սպասքի պարագաներ` գավաթներ, ափսեներ, Հիտլերի սիգարի տուփը: Բոլոր նմուշների վրա պատկերված են եղել ֆյուրերի անվան սկզբնատառերը և Երրորդ ռեյխի զինանշանը:
Մեկ գավաթի նախնական արժեքը կազմում էր 1800 եվրո, արծաթյա ափսեինը` 2500, իսկ սիգարի տուփինը` 25000 եվրո:
Վաճառքի էր հանվել նաև Հիտլերի կողակցի` Եվա Բրաունի դիմափոշու տուփը, որը գնահատվել է 6000 եվրո:
Աղբյուրը չի նշում, թե ինչ գնով են վաճառվել նշված առարկաները:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



