Երևան, 20.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Գլամուրային» ստորգետնյա «մոլն» այնքան էլ անվտանգ չէ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ





Գաղտնիք չէ, որ մայրաքաղաքում առևտրի և ժամանացի վայրերը գնալով աճում են: Եվ ոչ միայն նախկին գործարաններն են մոլերի վերածվում, այլ գետնի տակ կառուցվողները: Ու եթե դրանց մի մասը խորհրդային տարիներից ժառանգած գետնանցումների հատվածում են վաճառքի տաղավարներ կամ, ինչպես հիմա մոդայիկ է ասել՝ «բուտիկներ» կառուցվում, ապա օրինակ «Տաշիր սթրիթ» կոչվող ստորգետնյա «մոլում» ոչ միայն տաղավարներն են նոր, այլ գետնի տակ կառուցված վաճառատեղի գաղափարը:

Ինչևէ, չվիճարկելով դրա պահանջված լինել-չլինելը, ընդամենը նշենք, որ նման վայրերում պետք է որ բավականին հզոր օդափոխության և հրդեհային անվտանգության համակարգեր լինեին, բայց, անկեղծ ասած, առաջին հայացքից դրանք այնքան էլ տեսանելի չեն: Եվ եթե իսկապես նման վայրերում նախատեսված, նախագծված և ներկառուցված են նման համակարգեր, ապա հետաքրքիր է, թե արդյո՞ք շուրջօրյա աշխատում են, թե՝ ոչ:

Past.am-ին ահազանգած քաղաքացին պնդում էր, որ «Տաշիր սթրիթում», Աստված մի արասցե, որևէ արտակարգ դեպք լինի, ապա մարդիկ չեն հասցնի դուրս գալ, քանի որ տարհանման համար նախատեսված ելքեր կա՛մ չկան, կա՛մ էլ եթե կան, ապա տեսանելի չեն:

Հարց է ծագում՝ եթե դրանք կան, բայց տեսանելի չեն, ապա ո՞ւմ են պետք, երբ արտակարգ իրավիճակի դեպքում քաղաքացին չի կարողանալու կողմնորոշվել ու կյանքը փրկել: Իսկ եթե չկան, ապա ինչպես ասում են, սա բոլորովին այլ թեմա է:

Past.am-ը ԱԻՆ-ի պաշտոնական՝ mes.am կայքից փորձեց պարզել, թե տեսչական ստուգումների ծրագրով նշված վայրում ստուգումներ իրականացվել են, թե ոչ, սակայն ներկայացված ցանկում նման բիզնես-վայր չգտանք: Չի բացառվում, որ առևտրի ու ժամանցի համար նախատեսված այդ ստորգետնյա վայրը գրանցված է այլ հասցեում, և այդ պատճառով հնարավոր չէր եղել գտնել «Տաշիր սթրիթի» անունը:

Այս և այլ հարցերի պատասխանը ստանալու համար Past.am-ը գրավոր կդիմի ԱԻՆ, որի պատասխանը կրկին կներկայացնի հանրությանը:

Իսկ մինչ այդ, հարգելի՛ սպառողներ, զգոն եղեք, և նախքան «գլամուրային» գետնանցումների խանութներից ու «ծառայություններից» օգտվելը հիշեք, որ անվտանգության երաշխիքներ ունեցող վաճառասրահներից օգտվելը կարևոր է: Եվ զգոն եղեք, քանի որ, ինչպես ժողովուրդն է ասում, փորձանքը մեկ անգամ է լինում: Ու երբ այդ ժամանակը համընկնում է տնտեսվարողների՝ մի քիչ գումար խնայելու համար օդափոխության կամ անվտանգության համակարգերը չմիացնելու ցանկության հետ, ապա համոզված եղեք, որ արտակարգ իրավիճակների դեպքում նման տեղերից անվնաս դուրս գալը կարող է հեքիաթ թվալ:

Արմինե Գրիգորյան

Զելենսկին ռուսական զանգվածային հարվածներից հետո կրկին ընդգծել է հակաբալիստիկ պաշտպանության անհրաժեշտությունըԴեղձի և թզի մթերումների համար կտրամադրվի փոխհատուցումՍեփականության իրավունքը պետք է երաշխավորվի, այլապես Հայաստան ներդրումներ չեն գա․ Ավետիք ՉալաբյանՍփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա ՏոնոյանՔՊ-ն մեր երեք թեկնածուներից ոչ մեկին չընտրեց, որ ցույց տա՝ իրավիճակի տերը ինքն է. ՖարմանյանԼուրերը, թե զինվորները վազել են հակագազերով, չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ Եթե Ավետիք Չալաբյանին ամեն գնով պահում են կալանքի տակ, ապա նա այս իշխանությունների թիրախում է. Ժաննա Ալեքսանյան«ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները շարունակում են կահավորվել Ավետիք Չալաբյանի ազատ արձակումը պահանջող պաստառներովՌԴ-ից ֆիզիկական անձանց անունով տարեկան Հայաստան է մտնում մոտ 3 մլրդ, 800 միլիոն դոլար Առաջին օրենսդրական նախաձեռնություններից կլինի փոքր բիզնեսի համար 0 տոկոս հարկ սահմանելը. Ֆարմանյան Ե՞րբ կբարձրանա ռուբլու կուրսըՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Կասեցվել է Մեղրիի «Լորդ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան ՌԴ-ն աշխարհի միակ երկիրն է, որը տիրապետում է միջnւկային էներգետիկայի ողջ շղթայի կարողություններին. Պուտին Պարո'ն Ֆարմանյան, ձեզ ոնց որ ծառայողական մեքենա չի էլ սպասվում, էկեք էդ մասը բաց թողնենք. Մխիթարյան Հրաժարվելու ենք պարգևավճարներից, երկիրն այն վիճակում է, որ դա ստանալու բարոյական իրավունքը չունենք Մեր դեպքում օրինական է, մյուս դեպքում լեգիտիմության լուրջ դեֆիցիտ կա. Էդգար Ղազարյան Ամերիկյան «USS George Washington» ավիակիրը ժամանել է Մերձավոր Արևելք Այս ամռանը Գերմանիայում մոտ 14,000 մարդ է կյանքից հեռացել շոգի հետևանքով Վատիկանը մտահոգված է Իսրայելի և Լիբանանի միջև համաձայնության իրականացման խնդիրներով Մենք աշխատելու ենք նույն արդյունավետությամբ և նույն սկզբունքայնությամբ․ Հայկ Ֆարմանյան Երբ խոշոր ընկերության հաջողությունը չափվում է նաև համայնքի հաջողությամբ․ ԶՊՄԿ-ի մոտեցումը ՍյունիքումՈւկրաինան ԵՄ-ից ՀՕՊ միջոցներ չի խնդրում 90 միլիարդ եվրոյի ռшզմական ֆինանսավորման ծրագրի շրջանակներում, Կիևը պահանջում է միայն դրnններ, hրթիռներ և կnրծանիչներ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մայրը որդուց ամսական վճար է պահանջում՝ նրան մեծացնելու համար Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակները` հանրապետության բոլոր մարզերից և Երևանից, պահանջում են քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի շուտափույթ ազատ արձակումըՄեկնարկում է արտադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը Մարդու իրավունքները մի օր ամբողջությամբ մեր երկրում էլ կվերականգնվեն. Աննա ԿոստանյանՆախատեսվում է 2026 թ.-ին առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5,000 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց Իրանն ավելի հզոր զենք է պատրաստել ռազմական գործողությունների վերսկսման դեպքում. ԻՀՊԿ Ավետիք Չալաբյանը իր ողջ ներուժը, գիտելիքները ներդնում է Հայաստանի զարգացման համար. Հրայր ԿամենդատյանՎայոց ձորի մարզի Աղավնաձոր բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Ճամբարակում տեղի ունեցած վթարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում Օգոստոսի 21-ին` ժամը 14:00-ին, արի´ Շենգավիթի առաջին ատյանի դատարան (Կոմիտասի պանթեոնի հարևանությամբ)` զորակցելու քաղբանտարկյալ Ավետիք ՉալաբյանինՋրասուզակը Սևանա լճից դուրս է բերել 36-ամյա տղամարդու մարմին5 տարածված սխալներ տանիքի վրա արևային վահանակներ տեղադրելիս Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով «Իմ որդին ազատված է եղել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից». զինվորները պատժված են եղել և վազել են հակագազով. վրաեթրի արդյունքում վիրավոր զինվորներից մեկի մայրն ահազանգում էԳերմանիայում այս ամառ ծայրահեղ շոգից մահացել է մոտ 14 հազար մարդ Իսրայելը չի ​​հանդուրժի Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում. Նեթանյահու Ուկրաինայի մայրաքաղաքում և հարակից շրջանում ռուսական հարձակումից զոհվել է առնվազն 13 մարդ ԱՄՆ-ն գաղտնի կերպով երթուղի է ստեղծել Հորմուզի նեղուցով նավթի արտահանման համար. Axios Ադրբեջանը Արցախում եկեղեցին վերածել է ռազմական օբյեկտի «Լացում էր, գոռում, ծանր վիճակում էր». Զինվորներին վրաերթի ենթարկած վարորդը Վահան գյուղից է, 3 անչափահաս երեխաների հայրՃամբարակ-Վահան ճանապարհին տեղի ունեցած վրшերթի դեպքով վարորդը ձերբակալվել է. ՔԿ Հարավային Կորեայի նախագահը սատարում է ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունները կրճատելու Թրամփի որոշումը Ավետիք Չալաբյանի գործը՝ ԵՄ-ի ընդհանրական պատասխանների և քաղաքական լռության համատեքստումԳիշերը Ուկրաինայի ուղղղությամբ շուրջ 70 տարբեր տեսակի հրթիռներ են արձակվել