Գերմանիան Թուրքիայից պահանջում է ազատ արձակել իր քաղաքացիներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Գերմանիայի կառավարությունը շարունակելու է հետամուտ լինել Թուրքիայում կալանավորված իր քաղաքացիներին ազատ արձակելու հարցում: Ինչպես հաղորդում է Past.am-ը՝ վկայակոչելով գերմանական Deutsche Welle-ն, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շթեֆան Զայբերտը:
«Գերմանիայի կառավարությունը բոլոր ճանապարհներով շարունակում է աշխատանքը քաղաքական դրդապատճառներով կալանքի տակ մնացող գերմանացիների ազատ արձակման համար»,- հայտարարել է Զայբերտը:
Թուրքիան օրերս ազատ էր արձակել այդ երկրում ավելի քան մեկ տարի կալանքի տակ գտնվող գերմանական Die Welt պարբերականի լրագրող Դենիզ Յուջելին: Նրա ազատ արձակմամբ Թուրքիայում կալանքի տակ գտնվող Գերմանիայի քաղաքացիների թիվը հասել է 5-ի:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



