Երևան, 06.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ընկերության անվանումը փոխվել է, իսկ Բերբերյանի մոր բաժնեմասը հայտարարագրվել․ Էթիկայի հանձնաժողովի պարզաբանումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ավելի քան մեկ ամիս առաջ «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցն իր՝ «Նախագահի օգնականը Արզնիում գարեջրի գործարան և ռեստորան է կառուցելու» հրապարակման (http://hetq.am/arm/news/84963/) մեջ նշել էր, որ ՀՀ նախագահի օգնական Ավետիս Բերբերյանի մայրը՝ Եղիսաբեթ Շմավոնյանը, 2015 և 2016 թթ․ տարեկան հայտարարագրերում չի հայտարարագրել «Բիթեր Ռիվեր» ՍՊ ընկերությունում իր ունեցած բաժնեմասը:

Սրա հետ կապված Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն այսօր պարզաբանում է հրապարակել։

Ինչպես Past.am-ը տեղեկացավ ethics.am կայքից՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի կազմի մեջ մտնող անձի հայտարարագիրը պետք է ներառի նրան սեփականության իրավունքով պատկանող արժեթուղթը և (կամ) այլ ներդրումը, եթե հարկային տարում արժեթղթերի ձեռքբերման և այլ ներդրման կամ օտարման գործարքների ընդհանուր արժեքը գերազանցել է 8 միլիոն դրամը:

Ըստ պարզաբանման՝ Բերբերյանի ծնողի 2015 թ․ տարեկան հայտարարագրում հայտարարագրել է «Դառը գետ» ՍՊ ընկերությունում իր ունեցած բաժնեմասը՝ 50 հազար դրամի չափով, թեև վկայակոչված օրինադրույթի համաձայն՝ պարտավոր չէր հայտարարագրել այն, քանի որ տվյալ բաժնեմասի ձեռքբերման գինը չէր գերազանցում 8 միլիոն դրամը:   

Համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի քաղվածքի՝ «Դառը գետ» ՍՊ ընկերությունը 2016թ. անվանափոխվել է «ԲԻԹԵՐ ՌԻՎԵՐ» ՍՊ ընկերության, հետևաբար՝ «ԲԻԹԵՐ ՌԻՎԵՐ» ՍՊԸ-ում իր ունեցած բաժնեմասի վերաբերյալ Եղիսաբեթ Շմավոնյանը լրացրել է տվյալներ 2015 թ․ հայտարարագրում:

««Հանրային ծառայության մասին» օրենքին համապատասխան՝ Եղիսաբեթ Շմավոնյանը 2016 թ․ հայտարարագրում «ԲԻԹԵՐ ՌԻՎԵՐ»-ում իր ունեցած բաժնեմասի կամ ընկերության անվանափոխման մասին տվյալներ պարտավոր չէր լրացնել, քանի որ տվյալ տարվա ընթացքում բաժնեմասի ձեռքբերման կամ օտարման գործարք չի կատարվել, իսկ ընկերության անվանափոխման վերաբերյալ տվյալը հայտարարագրում արտացոլելու պահանջ սահմանված չէ»,- ասված է պարզաբանման մեջ:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

Բժիշկը զգուշացրել է «Kinder Surprise»-ի վտանգների մասին Մենք նախընտրում ենք Հորմուզի նեղուցը վերադարձնել նախապատերազմական վիճակին․ Ռուբիո Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նորաօծ քահանաներին «Իրենց շատ հարգում եմ». Խորեն Լևոնյանը՝ նախկին կանանց մասին Ինչ հետևանքներ կունենա Գերմանիայում ԱՄՆ ռազմական կոնտինգենտի կրճատումը․ ԶԼՄ Արամ Ա Վեհափառը քննարկել է Վատիկան կատարելիք այցելության հարցերը Պրեմիերա. Կարո Այրումյան - «Վերջին զանգ» «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խիստ դժգոհ է մնացել ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Խաբի Ալոնսոյի հեռացումից Ի՞նչ է նախանշում բերանում թթու համը. երբ զգոն լինել Լույս չի լինի՝ մայիսի 5-9-ը և 11-13-ը Արաղչին մայիսի 6-ին կայցելի Չինաստան Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 6-ից 10-ը Բելառուսի ԱԳՆ-ն բողոք է հայտնել պաշտոնական Երևանին «Տանկիստ համար մեկ». Համազասպ Բաբաջանյան (տեսանյութ) Խոշոր Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին Իշխանափոխության հնարավորությունները և ազգային ինքնության մարտահրավերները․ Էդմոն ՄարուքյանԷմանուել Մակրոնի այցը Հայաստան ավարտվեց Թոշակառուների մեծ խմբի այցը Հատիս լեռան գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրՆարեկ Մկրտչյանը՝ աշխարհի փոխչեմպիոն Մակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակել Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհին «Opel Zafira»-ն բшխվել է էլեկտրասյանը, ապա հուշաքարի շուրջ տեղադրված երկաթե ճաղավանդակին․ կա վիրավոր Ինչ են քննարկել Միրզոյանն ու Կալասը․ մանրամասներ ՄԻՊ-ը «խիստ մտահոգիչ է համարում Վեդիում երեխաներին առնչվող դեպքը» «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին Զելենսկին Պուտինի՝ Հաղթանակի օրվա հրադադար հաստատելու որոշումը անհիմն է համարում ՉԼ․ «Արսենալի» եւ «Աթլետիկոյի» մեկնարկային կազմերը Օմեգա-3 հավելումները՝ վտանգի տակ․ նոր հետազոտությունը կապում է դրանք հիշողության արագ վատացման հետ Ինչպես ձեր կողքին էինք 1988-ի դեկտեմբերին, այնպես էլ կլինենք հիմա ձեր կողքին․ Մակրոնը՝ Գյումրիում Met Gala 2026-ի ամենաոճայինները․ Ջեններ քույրերը գլխավորում են ցուցակը Բաշխվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները Ադրբեջանցի փորձագետը Երևանում իր երկիրն անվանել է «միջին տերություն» Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Սյունիքի մարզում Դարբնիկ գյուղում վթարից հետո հիվանդանոց տեղափոխված վարորդներից մեկը 3 օր անց մահացել է Առաջարկվել է ընտանիքներին փոխհատուցել վարձակալության ծախսերը. ՌԴ Ընտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիաՍուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ Միջազգային քրեական դատարանի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Մենք 15 համարն ենք, հիշեք Մեծ Հայքում ևս 15 նահանգ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպական հանձնաժողովը և Firebird AI-ը ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրելՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվել Թրամփը մտադիր է իր ժամկետի ավարտից հետո մնալ նախագահի պաշտոնին Թուրքիան ներկայացրել է իր առաջին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Թրամփը գնահատել է Իրանի վերականգնման ժամկետները․ մինչև 20 տարի Կատարը մասնակիորեն փակել է իր օդային տարածքը «Դասական Եվրատեսիլ 2026»-ի բրենդինգի ոգեշնչման աղբյուրը Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» կտավն է Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել է 5 մեքենա, կա 7 տուժած Ես պատրաստվում եմ շուտով զրուցել Իրանի նախագահի հետ՝ նրա խնդրանքով. Մակրոն Սևանա լճի մակարդակը ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 4 սմ-ով