Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ավարտելով փաստաբանական դպրոցը՝ ունկնդիրը պետք է կարողանա անկաշկանդ փաստաբանական գործունեություն իրականացնել. Սիմոն Բաբայան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Past.am

Տարեցտարի Հայաստանում փաստաբանական համայնքը համալրվում է առկա իրավական մարտահրավերներին դիմակայելու պատրաստ նոր անդամներով:

Փաստաբանական դպրոցը միակ կառույցն է, որը հնարավորություն է ընձեռում փաստաբանական ոլորտում իրենց տեսնող իրավաբաններին ստանալ բարձր գիտելիք ու հմտություն, եւ դրանք ծառայեցնել անձի իրավունքի պաշտպանությանն ու արդարադատության շահին:

Գաղտնիք չի լինի ասել, որ զարգացած ու ժողովրդավար տարբեր երկրների պատվիրակությունները, կատարելով այց դպրոց, մեկ անգամ չէ, որ հիացմունքի ու գովեստի խոսքեր են հնչեցրել թե՛ կառույցի դասավանդման մեթոդիկայի ճկունության ու թե՛ ժամանակակից ստանդարտների համապատասխանության մասով: Սակայն այս ամենից զատ, շատ ավելի կարեւոր են հենց դպրոցում կրթվող ունկնդիրների կարծիքները: Ինչպես Past.am-ի հետ զրույցում հատուկ դիմորդի ուսուցման ծրագրով սովորող ունկնդիր, Հարվարդի համալսարանի շրջանավարտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արտյոմ Գեղամյանը նշեց.

«Ադմինիստրատիվ ու կազմակերպչական իմաստով Փաստաբանական դպրոցը շատ բարձր մակարդակի վրա է գտնվում, քանի որ անձնակազմը դինամիկ է, կադրերը երիտասարդ են: Նրանք տիրապետում են հաղորդակցության, շփման ժամանակակից մեթոդներին, պրոֆեսիոնալ ու պրոակտիվ են, ինչն, իմ կարծիքով, շատ կարեւոր է»:

Ինչ վերաբերում է դասախոսական կազմին ու մեթոդաբանությանը, Արտյոմ Գեղամյանը նշեց. «Կա մի կարեւոր հանգամանք. այստեղ դասավանդում են ոչ միայն ակադեմիական փորձ ունեցող, այլեւ պրակտիկ գործունեություն ծավալող դասախոսներ: Դասավանդողները դատավորներ են, փաստաբաններ, ունենք նաեւ միջազգային ատյաններում բարձր ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք»: Իսկ մեկ այլ՝ հատուկ դիմորդի ուսուցման ծրագրով սովորող ունկնդիր, իրավաբանական գիտությունների թեկնածու Գառնիկ Ստեփանյանն էլ նշեց.

«Փաստաբանական դպրոցում շատ հետաքրքիր է ունկնդիր-դասախոս աշխատելաոճը: Այս կառույցում ու հատկապես հատուկ խմբում սովորողները պետք է գիտակցեն, որ այստեղ չեն տրամադրվում բակալավրի մակարդակի գիտելիքներ, հակառակը՝ դպրոցում ուսումնասիրվում են ոլորտում առկա խնդիրները, բարեփոխումները, այսինքն՝ խոսվում է կարեւորի ու արդիականի մասին: Այստեղ բացակայում է ստանդարտիզացված մեթոդաբանությունը, այն է՝ լեկցիա հասկացությունը: Լսարանում աշխատանքը տարվում է ճկուն ու բավական հետաքրքիր մեթոդաբանությամբ՝ հարց պատասխանի ու քննարկումների ձեւաչափով: Դասախոսի գիտելիքը կամ մատուցվող նյութի մակարդակը բարձր եմ գնահատում, սպասումներն արդարացված են: Կարեւորում եմ նաեւ այն հանգամանքը, որ դպրոցում ներդրված են 21-րդ դարի պահանջները սպառող բոլոր միջոցները: Դպրոցը դասական սովետական կարծրատիպային ստանդարտներից վեր է: Ունկնդիր՝ ադմինիստրացիա կապը ճկուն է, որն էլ ավելի է հեշտացնում ունկնդիրների ուսումնական պրոցեսը, ինչը համատեղվում է աշխատանքային ծանր գրաֆիկի հետ»:

Հարկ է նկատել, որ թե' հատուկ խմբի ու թե' դպրոցի մյուս ունկնդիրները զրույցի ընթացքում հատուկ շեշտադրում կատարեցին ուսումնական պրոցեսի հետաքրքիր նյութերի մատուցման, ինչպես նաեւ քննությունների գաղտնիության վրա: Թեեւ կարգապահական նորմերը հատկապես քննության ընթացքում բավական խիստ են, այնուամենայնիվ դրանք կոմպենսացվում են՝ յուրաքանչյուր ունկնդրի ընձեռված է վերահանձնման մեկ հնարավորություն: Փաստաբանական դպրոցի ուսումնական գործընթացների, դրա ճիշտ կազմակերպերպման եւ որակյալ կադրեր պատրաստելու վերաբերյալ զրուցեցինք նաեւ դպրոցի տնօրեն, փաստաբան Սիմոն Բաբայանի հետ.

«Մեր հաստատությունը պետք է տարբերվի ակադեմիական կրթություն տրամադրող ուսումնական հաստատություններից: Մեր խնդիրն է արդեն իրավաբանի կրթություն ունեցող անձանց տալ այնպիսի մասնագիտական հմտություններ, որպեսզի նրանք, դպրոցն ավարտելով ու համապատասխան քննությունները հանձնելով, կարողանան իրականացնել մասնագիտական գործունեություն փաստաբանության ոլորտում: Որակյալ կադրեր ստանալու համար մենք, իհարկե, պետք է շեղվեինք դասական ուսումնական գործընթացներից, որոնք ընդունված են ուսումնական հաստատություններում: Այդ իսկ պատճառով մենք շեշտադրում կատարեցինք գործնական հմտություններին և համապատասխան փորձառության տրամադրման մեխանիզմներին: Այդ կապակցությամբ ուսումնական գործընթացը բաժանեցինք երկու մասի՝ առաջին մասն անվանեցինք տեսական, սակայն այս պարագայում տեսական ասվածը հարաբերական է, քանի որ մեզ մոտ դասավանդում են ոլորտի տարբեր մասնագետներ, որոնց խնդիրն է ոչ թե տրամադրել ակադեմիական գիտելիքներ, այլ ունկնդիրներին առկա իրավական խնդիրները և ձևավորված իրավակիրառ պրակտիկան լուսաբանել: Ուսուցումը կազմակերպվում է ինչպես առկա, այնպես էլ հեռավար եղանակով: Վերջինի դեպքում, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, հնարավորություն է ընձեռվում մարզերի ունկնդիրներին առանց դպրոց հաճախելու ուսումնասիրել համապատասխան նյութը: Դպրոցում ունկնդիրներին ներկայացվում է մեր և արտասահմանյան երկրների փաստաբանական մշակույթը, փաստաբանական էթիկային վերաբերող իրավական ակտերը: Ուսուցման ընթացքում իրավական խնդիրները ներկայացնելիս շեշտադրում է կատարվում ձևավորված դատական պրակտիկային ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներին: Հատուկ ուշադրություն ենք դարձնում դատավարական փաստաթղթերի կազմման հմտություններին, ունկնդիրը ավարտելով փաստաբանական դպրոցը՝ պետք է կարողանա անկաշկանդ իրականացնել փաստաբանական գործունեություն»:

Որպես ուսուցման երկրորդ փուլ Ս. Բաբայանը նշեց պրակտիկ հմտությունների տրամադրումը.

«Այս փուլում ապագա փաստաբանը փաստաբանական գրասենյակում անցնում է իր մասնագիտական պրակտիկան: Միաժամանակ ունկնդիրները աշխատանքներ են իրականացնում դպրոցում գործող իրավաբանական կլինիկայում՝ կարիքավոր խավին տրամադրում են իրավաբանական օգնություն: Այս աշխատանքների շրջանակներում համագործակցում ենք Հանրային պաշտպանի գրասենյակի հետ՝ յուրաքանչյուր հինգշաբթի օր մեր ունկնդիրները ղեկավար փաստաբանի գլխավորությամբ տրամադրում են անվճար իրավաբանական օգնություն Հանրային պաշտպանի գրասենյակում: Հարկ է նշել, որ այս գործընթացը շարունակական է և իրականացվում է մոտ երկու տարի: Դպրոցի Իրավաբանական կլինիկայի գաղափարը մեր օտարերկրյա գործընկերները տվեցին, սկզբնական փուլում անվճար իրավաբանական օգնություն տրամադրում էինք նաև մարզերում: Կլինիկայում ունկնդիրների աշխատանքները չեն սահմանափակվում զուտ խորհրդատվության տրամադրմամբ։ Ունկնդիրների կողմից կազմվում են նաև դատավարական փաստաթղթեր՝ դիմումներ, հայցադիմումներ, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից վարչարարության շրջանակներում կատարվում են հարցումներ, կազմվում են մի շարք այլ փաստաթղթեր»,-ասաց դպրոցի տնօրենը, պրակտիկ ուսուցման փուլում ընդգծելով երրորդ կարևոր բաղադրիչը, որը վերաբերում է ուսումնական դատավարություններին:

«Մենք ունենք ուսումնական դատավարությունների համար օգտագործվող դատական նիստերի դահլիճ, որտեղ կազմակերպում ենք ուսումնական դատավարություններ: Մեր ունկնդիրները հանդես են գալիս տարբեր կողմերում, ի դեպ նշեմ, ուսումնական դատավարությունները վարում են գործող դատավորներ: Այս պրոցեսը մենք չենք դիտարկում հաղթողի կամ պարտվողի տեսանկյունից, մեր առաջ դրված խնդիրն է ապագա փաստաբաններին սովորեցնել հանդես գալու դատարանում։ Ուսումնական դատավարությունների արդյունքում վեր են հանվում ունկնդիրների մասնակցության հետ կապված խնդիրները, բացթողումները, և պարզաբանվում են վերջիններիս»,-ասաց Սիմոն Բաբայանը, եզրափակելով, որ կառույցի ամբողջ նպատակն է տալ մասնագիտական հմտություններ, որպեսզի իրավաբանը լիարժեքորեն կարողանա իրականացնել փաստաբանական գործունեություն:

ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական և լոգիստիկ օբյեկտներինԱշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նոր ռեկորդ է սահմանել՝ հասնելով 3,795-իՆեպալում ջրհեղեղը վնասել է քսան դպրոցԵթովպիան վերահաստատում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները խորացնելու պատրաստակամությունը«Արարատ-Արմենիա»-ն պատմություն կերտելու շեմին է․ Տուլիպան ու Այվազյանը՝ «Կրայովա»-ի դեմ վճռորոշ խաղի մասինԶգուշացում. Ճանապարհային ոստիկանության անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խստորեն դատապարտում է քաղաքական հետապնդումների նոր դրսևորումներըԱԳՆ-ում պիտի լինի պաշտոնյա, որը կզբաղվի հենց առևտրի հարցով և կներկայացնի՝ ինչ արդյունքի է հասել․ ԱբրահամյանԱղքատությունը նախորդ ծրագրով պետք է դառնար 13%․ սակայն այն հիմա 20% է․ ԱբրահամյանԵթե անգամ ԱԳՆ-ի մեջ առևտրի կոմպոնենտը կա, անվան մեջ մտցնելը հեչ լավ բան չի. ՎարդևանյանՄենք ունենք խախտման փաստ. Արամ ՎարդևանյանՆերկայումս ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն ընթանում. Սպիտակ տուն ԱՄՆ-ը Ադրբեջանին և տարածաշրջանի ևս երեք երկրի մեղադրել է ամերիկյան մաքսատուրքերը շրջանցելիս Չինաստանին աջակցելու մեջ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց 3 նախարարությունների անվանափոխության նախագիծը Տղամարդը առևանգել է 5-ամյա աղջկան՝ մոր հետ վիճելուց հետոԵթե ձերը Բարեկեցության նախարարություն է, ապա աղքատությունը պետք է առանվազն 2 տոկոսով նվազեր Գավառում 70-ամյա վարորդը «ԳԱԶել»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավnրներ Կներեք էլի, ասենք՝ ԱԳՆ և «կակոյ նիբուդ» առևտուր՝ հնչողություն չկա. Մամիկոն Ասլանյանը՝ Գալյանին Վերականգնեք գյուղատնտեսության նախարարությունը․ ոլորտը 15% անկում է գրանցել. Հարություն ՄնացականյանԱրհեստական բանականությունն էապես փոխում է կրթական համակարգը․ Ժաննա Անդրեասյան Վարդան Ջհանյանը հանդիպել է մետալուրգիական ընկերությունների ղեկավարների հետ«Ատլետիկո»-ն պաշտոնական հայտարարություն է տարածել Ալվարեսի և «Բարսելոնա»-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի. Արեգա ՀովսեփյանԿատարն ու Իրանը քննարկել են Հորմուզում ժամանակավոր նավագնացային միջանցքի ստեղծումը Եպիսկոպոսին կարգալույծ անելը եկեղեցական կանոնական ակտ է, դա չի կարող համարվել քրեական արարք. Մենուա Սողոմոնյան72-ամյա թոշակառուն դանակահարել է որդունՔիչ առաջ ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզում. Սուրենյան Տեղի է ունեցել Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հեռախոսազրույցը Հետաքրքիր կլինի իմանալ պետական բյուջեից արված «անօրինական ծախսերի» ընդհանուր չափը. Աննա ԿոստանյանԱդրբեջանը վճռականորեն դատապարտում է անհայտ անձանց կողմից ՌԴ-ում մեր դեսպանության հյուրատան առջև մեր երկրի դեմ ուղղված uադրիչ բնույթի պատկերների տեղադրումը. Ադրբեջանի ԱԳՆ Խաղաղություն բոլորս ենք ուզում, բայց այն պիտի հիմնված լինի գործուն երաշխիքների վրա. Անուշ ՄիրզոյանԻսրայելի ՊԲ-ն ավիահարվածներն է հասցրել Լիբանանին Ադրբեջանի իշխանությունները բոլոր հնարավոր ճանապարհներով առաջ են քաշում Արևմտյան Ադրբեջանի թեզը. Արեգ ՍավգուլյանԱյսօրվա քաղհասարակությունը, ցավոք, միայն ծառայություններ է մատուցում. Անահիտ ԱդամյանՀրշեջ-փրկարարները մարել են «ՋՐՎԵԺ» անտառպարկում բռնկված հրդեհը Հայաստանում օր օրի քաղաքական հայացքներով հետապնդվողների թիվը գնալով աճում է. Արմեն ՄանվելյանԼոռու, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերում հրատապ ծրագրեր կիրականացվեն Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Ծեծկռտnւք՝ «Ֆեներբախչե»-ի ֆուտբոլիստների և «Լիոն»-ի մարզչի միջև (տեսանյութ) Որպեսզի իմ տնից Վանաձորի չեղած հատակագիծը չգտնեն ու դատեն, արդարադատությունը պետք է լինի. Ասլանյան Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու «Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը Քաղաքականությունն անձնական հաշիվներ պարզելու հարթակ չէ. սա ինձ համար կարմիր գիծ է. Իրինա Յոլյան USS Theodore Roosevelt ավիակակիրը առնվազն յոթ ամսով կտեղակայվի Մերձավոր Արևելքում Ձեր իշխանության օրոք՝ 2018-2025 թթ. ոչ մարտական պայմաններում 427 զինվոր է մահացել. Անուշ Միրզոյան Մալարիայի վարակից Ֆրանկֆուրտի օդանավակայանի աշխատակիցներ են մահացել Հայաստանում բացվել է տարածաշրջանում եզակի ջերմոցային համալիր25-ամյա տղան եռացող շաքարաջրի մեջ է ընկել ու մահացել Հրդեհ Երևան քաղաքի Արցախի պողոտայում. յոթ մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր Ձեր ցուցամատը ձեզ պահեք, Մեհրիբան Ալիևայի ծննդյան օրը նվեր արեցիք՝ բանտարկեցիք Արցախի նախագահին. Էդգար Ղազարյան