Սևանում 55-ամյա քաղաքացի է անհետացել. ափամերձ հատվածում հայտնաբերվել է կորածի ծխախոտն ու կրակայրիչը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍևանի թերակղզու հարակից հանգստյան գոտու տարածքում փետրվարի 17-ին քաղաքացի է անհետացել:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ:
Պարզվել է, որ անհետացել է 1963 թ. ծնված Տ. Հ.-ը, ով որոնվում է ս. թ. փետրվարի 13-ից. ոստիկաններն ափամերձ հատվածում հայտնաբերել են Տ. Հ.-ին պատկանող ծխախոտի տուփը և կրակայրիչը:
Ջրափրկարարները մոտ 1 կմ ափի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ, ջրասուզակը հետախուզել է նաև լճի հատակը ափից մինչև 40 մ հեռավորության վրա: Որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



