Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախյան շարժման մասնակիցները հանդիպել են ՊԲ զինծառայողների հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ԱՀ պաշտանության բանակին առընթեր կանանց խորհրդի նախաձեռնությամբ երեկ Արցախյան շարժման մի խումբ առաջամարտիկներ հանդիպել են ՊԲ զինծառայողների և Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմական վարժարանի սաների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Արցախպրես»-ը, միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ պաշտանության բանակին առընթեր կանանց խորհրդի անդամ Մարգարիտա Թառանյանը: «Փետրվարի 20-ին կատարվածը կարևոր և նշանակալից իրադարձություն է ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության համար: Արցախում չկա մի հայ, ով մասնակցություն բերած չլինի Արցախյան շարժմանը: Անգամ 1988 թվականի դեկտեմբերին Սպիտակի ավերիչ երկրաշարժը չթուլացրեց մեր կամքը. մենք ավելի ենք ամրացել  և   դարձել ավելի նպատակասլաց»,- ըստ  էության  նշել է Մ. Թառանյանը:

Հանդիպմանն  Արցախյան շարժման առաջամարտիկներ Համլետ Գրիգորյանը, Վարդգես Բաղրյանը, Լյուդմիլա Գրիգորյանը ներկաներին պատմել են շարժման մասին, կիսվել հիշողություններով, խոսել ձեռքբերումների և պատերազմից քաղած դասերի մասին:

 

Հ. Գրիգորյանը զինովորներին հորդորել է անառիկ պահել հայրենիքի սահմանները, ապրել ու արարել հայրենիքում:

«Մենք ունենք մի հայրենիք. դա Հայաստանն է: Արցախը և ողջ հայությունը պիտի միավորվի մայր Հայաստանին»,-մասնավորապես ասել է Հ. Գրիգորյանը:

Վ. Բաղրյանն  էլ, խոսելով Արցախյան շարժման սկզբնավորման մասին, նշել է, որ իր խորին համոզմամբ՝ այն սկսվել է 1921 թվականին, երբ Արցախը բռնակցվել է Ադրբեջան կոչվող պետությանը:

«Այդ տարիներին երբեմն-երբեմն Արցախում բռնկումներ են եղել: Մինչև 1988 թվականը շարժումն ունեցել է մակընթացություններ և տեղատվություններ, պարզապես 1988 թվականին շարժումը վեր է ածվել ազգային-ազատագրական պայքարի՝ կրելով համաժողովրդական բնույթ,-ավելացրել է Վ. Բաղրյանը և հավելել,- մեր այս հանդիպումը մեծ խորհուրդ ունի. մենք ևս հայրենյաց պաշտպանների հետ ենք: Ապրիլյան պատերազմը ևս ապացուցեց, որ հայրենիքի պաշտպանությունը հուսալի ձեռքերում է»:

Իսկ Արցախյան շարժման ակտիվիստ Լյուդմիլա Գրիգորյանն էլ իր խոսքում նշել է.«Ինչպես շատ ընտանիքներ, այնպես էլ իմն Արցախյան պայքարում թանկ կորուստներ ենք տվել: Բայց հպարտ ենք, որ հաղթել ենք և ունենք ազատագրված հայրենիք, անկախ պետականություն: Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի   մեր երկիրն  ավելի շենանա ու բարգավաճի»: Միջոցառնմանը Շուշիի ազատագրման ռազմաօպերացիայի ժամանակ հերոսաբար զոհված տանկիստ Օլեգ Փիրումյանի կինը երգահան Իրինա Փիրումյանը զինվորականների համար հանդես է եկել  իր  հեղինակային  «Վերադարձիր» երգով. այն գրվել է Արցախյան շարժման առաջին իսկ օրերին: Այնուհետև   ցուցադրվել է Վարդգես Բաղրյանի «1988 թվականի արձագանքները» փաստավավերագրական ֆիլմը, որտեղ ներկայացված է Արցախյան շարժման իրական դեպքերն ու իրադարձությունները: Հանդիպման վերջում զինվորականների և Արցախյան շարժման առաջամարտիկների միջև   կայացել է անմիջական զրույց:

 

Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանԹուրքիան կոչ է արել ապահովել իր նավերի անվտանգությունը Սև ծովում Թրամփն Իրանին վերջնագիր է ներկայացրել․ Bloomberg Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի ԺՆՀԺ-ի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցությունը. Չժաո Լեցզիի ուղերձը Ռուբինյանին Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըԱյս կինը դաժանորեն սպանել է ամուսնունՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովՊենտագոնը հաստատել է Ուկրաինայի օգնության խմբի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի փոխանցելու մտադրությունը Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում 85-ամյա Իզաուրան գրավում է ինտերնետը՝ Բրազիլիայի հավաքականի գույներով նրբագեղ կերպարներով Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ ԵՄ-ն Իսպանիայից տվյալներ է պահանջում Մարոկկո վերադարձած միգրանտների թվի մասին․ Politico Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն Մանվելյան