Երևանում առաջիկա օրերին սպասվում են կարճատև անձրևներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀանրապետության տարածքում փետրվարի 17-ի ցերեկը, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին, 19-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում, 19-ի ցերեկը՝ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:
Երևան քաղաքում փետրվարի 17-ի ցերեկը, 18-ին, 19-ի ցերեկը, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին, 19-ի գիշերը և առավոտյան ժամերին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

1
Խեղդվել են 4-ամյա երեխա և նրան փրկել փորձող տղամարդը
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...
5
Հունիսի 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին և 22-ին գազ չի լինելու



