«Յուվենտուս»-ը բանակցել է Լավեսիի հետ
ՍՊՈՐՏՊՍԺ-ի հարձակվող Էզեկիլ Լավեսիի գործակալ Ալեխանդրո Մացոնին Իտալիայում հանդիպումներ է անցկացնում Ա Սերիայի ակումբների ներկայացուցիչների հետ:
Արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով, մասնավորապես, հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուս»-ը: Նշվում է, որ թուրինյան ակումբի ներկայացուցիչներն ու Մացոնին համաձայնության են եկել որոշ հարցերում:
ՊՍԺ-ն Լավեսիին առաջարկում է երկարաձգել պայմանագրի ժամկետը, որն ավարտվելու է 2016 թվականի հունիսին: Սակայն ֆուտբոլիստը չի ստանում բավականաչափ խաղաժամանակ և չի ցանկանում մնալ փարիզյան ակումբում:
Էզեկիլը պատրաստ է Իտալիա վերադառնալ: Սակայն տրանսֆերային բարձր արժեքը խանգարում է նրան «Յուվենտուս» կամ այլ ակումբ տեղափոխվել:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



