Բնակարան և ավտոմեքենա, որ գերազանցում են 8 միլիոնը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Սևակ Պողոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Պողոսյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ երկու հողամաս, բազմամյա տնկի ու բնակարան: Նրան է պատկանում նաև «LEXUS GX 470» մակնիշի ավտոմեքենան: Ի դեպ, ըստ հայտարարագրի՝ նա ունի 8 միլիոն դրամը գերազանցող արժեքի բնակարան և ավտոմեքենա: Այստեղ խոսքը հավանաբար նրա «LEXUS GX 470»-ի մասին է:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 35 հազար ամերիկյան դոլար, իսկ եկամուտները՝ 2 միլիոն 241 հազար դրամ և ստացվել աշխատավարձից:
ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



