Airbus A321-ի մահացած օդաչուի ընտանիքը պատմում է վերջին հեռախոսազանգի մասին (տեսանյութ)
ՎԻԴԵՈYn.am-ը գրում է .
Եգիպտոսի Սինայի թերակղզում կործանված Airbus A321-ի երկրորդ օդաչու Սերգեյ Տրուխաչովը պատրաստվում էր Մոսկվա վերադառնալ նախկին կնոջ և դստեր մոտ։ Նյութի աղբյուրը` YN.am
Եգիպտոսի Սինայի թերակղզում կործանված Airbus A321-ի երկրորդ օդաչու Սերգեյ Տրուխաչովը պատրաստվում էր Մոսկվա վերադառնալ նախկին կնոջ և դստեր մոտ։ Դուստրը LifeNews-ին պատմել է հոր հետ վերջին հեռախոսազրույցի մասին։ Հայրը աղջկա հետ վերջին անգամ խոսել է ուրբաթ երեկոյան և հայտնել, որ իր մոտ ամեն ինչ լավ է։ - Վերջին անգամ ուրբաթ օրն եմ նրա հետ խոսել․․․ Նա խոստացավ ինձ մոտ վերադառնալ երկուշաբթի օրը։ Պատմել է, որ թռչում է Եգիպտոս, այնուհետև Պիտեր և կվերադառնա երկուշաբթի։ Պետք է տեսնվեինք նրա հետ վաղը չէ մյուս օրը․․․ այլևս չենք զրուցել։ Նշենք, որ Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի լուսանկարները հայտնվել են համացանցում։ Լուսանկարները ուսումնասիրելիս կարելի է եզրակացնել, որ այն ընկնելու պահին գրեթե ամբողջապես ավիրվել է։ Տեսանյութը դիտեք այստեղ։ Նյութի աղբյուրը` YN.am



