Մխիթարյանը մեջ աշխատանք կատարեց «Էստերսուդ»-ի դեմ խաղում. Արսեն Վենգեր
ՍՊՈՐՏԼոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի կարծիքով Մխիթարյանը հրաշալի աշխատանք կատարեց Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի «Էստերսուդ»-ի դեմ խաղում:
«Նա շատ աշխատանք կատարեց դաշտում «զինագործների» համար և այն իր դրական արդյունքը տվեց: Մխիթարյանը քիչ-քիչ հարմարվում է «Արսենալ»-ի խաղին և նա հրաշալի հանդիպում անցկացրեց»,-past.am-ի հաղորդմամբ` ասել է Վենգերը:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության 1/16 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալ»-ը արտագնա խաղում խոշոր հաշվով հաղթեց «Էստերսուդ» (0:3): Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 82-րդ րոպեին, դառնալով գոլային փոխանցման հեղինակ: Այս թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



