Երևան, 08.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շարմազանովը ոչ քաղաքակիրթ և էթիկայի սահմաններից դուրս է որակում Երևանի ավագանու վերջին նիստում «Երկիր ծիրանի»-ի անդամների պահվածքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն անթույլատրելի է համարում  ոչ քաղաքակիրթ ու ոչ կոռեկտ, էթիկայի սահմաններից դուրս ցանկացած արարք և բռնություն, և չի կարող խրախուսել նման պահվածքը։ Անթույլատրելի, ոչ քաղաքակիրթ և էթիկայի սահմաններից  դուրս է որակում  Երևանի ավագանու սկանդալային նիստի ժամանակ «Երկիր ծիրանի» կուսակցության ներկայացուցիչների պահվածքը նաև ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո, անդրադառնալով Երևանի ավագանու վերջին նիստի ընթացքում տեղի ունեցած սկանդալային միջադեպին, Շարմազանովն ընդգծեց, որ խնդիրը գտնվում է իրավապահների տիրույթում, և չի ցանկանում որևէ մեկնաբանություն անել՝ բռնություն եղել է, թե չի եղել, որ կողմն է ենթարկել բռնության, կամ որ կողմն է ենթարկվել: «Ինձ համար տարօրինակ են սեռական բռնության մասին հայտարարությունները: Ես նայել եմ տեսանյութը և այնտեղ որևէ սեռական բռնություն չեմ տեսել: Ի՞նչ սեռական բռնության մասին է խոսքը: Չի կարելի ամեն ինչն արդարացնելու համար նման հայտարարություններ անել»,-  նշեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ Երևանի քաղաքապետարանն ախոռագոմ չէ: «Ես համաձայն եմ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հայտարարության հետ, որ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ երեք կին նման պահվածք կդրսևորեն: Ես համամիտ եմ նաև «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ, ով նշեց, որ ինքը կողմնակից է խոսքի ազատությանը, սակայն այն, ինչ տեղի է ունեցել ավագանու նիստի ընթացքում, խոսքի ազատության հետ կապ չունի»,- ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ն չի ընդունում այն պահվածքը, երբ իշխանություններին քննադատելու համար ոմանք փորձում են ամեն կերպ արդարացնել այն ոչ քաղաքակիրթ պահվածքը, որ ցույց տվեցին Զարուհի Փոստանջյանը և նրա կուսակիցները: «Իշխանությունն այնքան թերություններ ունի, մեզ դրանց համար քննադատեք, բայց չի կարելի ամեն ինչն արդարացնել»,- եզրափակեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Ուկրաինան դարձել է Եվրոպայում «սուպերմանրէների» բազմացման օջախ Կառավարությունը ձեռնարկել է բոլոր քայլերը՝ ընտրություններն ազատ և թափանցիկ անցկացնելու համար «Ռեալը» պաշտոնական հայտարարություն է տարածել Վալվերդեի և Չուամենիի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ 65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքը․ Թորոսյան Սուրեն Պապիկյանի այցը Լեհաստան ավարտվեց Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների երրորդ փուլը տեղի կունենա մայիսի 14-15-ին Վաշինգտոնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու ընտանիքի անդամները բարձրացել են Հատիսի գագաթ՝ Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման վայրԱնակնկալ Ֆելիքսին. Հարի Քեյնը ստորագրված գնդակ է նվիրել Գոռ Հակոբյանի որդուն․ հուզիչ տեսանյութ Քաղցկեղի ախտանիշներ, որոնք չպետք է անտեսել Գազայի հատվածում զոհվել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի որդին Ձերբակալվել է 1 անձ, որը կասկածվում է այսօր՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ խուլիգանություն կատարելու մեջ․ Սարգսյան Մայիսի 8-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին և 15-ին լույս չի լինելու Վալերիկ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճել Ադմիրալ Իսակով (տեսանյութ) Արարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները Ռուսաստանը մայիսի 8-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը հրադադար է հայտարարել Կեղծ «Ծանոթներ» և «Իրավապահներ». Զգոն եղե՛ք Կործանարար թեզերը սկսել են ակտիվորեն սնուցվել Հայաստանի ներսից. Էդմոն ՄարուքյանՇենգավիթի թաղապետարանի աշխատակցին հարվածներ հասցնելու և խուլիգանություն կատարելու համար 1 անձ է ձերբակալվել․ ՆԳՆ Կազինոներում խաղադրույքների թիվը 18 անգամ ավելացել է 7 տարում. Նարեկ Կարապետյան Քարոզարշավից առաջ Խաչատուրյանը Փաշինյանին հաջողություն է մաղթել. «Ժողովրդավարությունը հաղթելու է» Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 160 կգ ու 164 կգ ու դարձավ բրոնզե մեդալակիր․ ՀԾՖ Վթար է. ջուր չի լինելու Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրշեջները, մարելով կրակը, տանը հայտնաբերել են տղայի կիսամոխրացած մարմին Արտակարգ դեպք՝ Երևանում․ 7-ամյա երեխան պատշգամբի ճաղավանդակի արանքից անզգուշաբար վայր է ընկել Հայաստանն իր պատմական անցյալով ու ներկայով իմ հայրենիքն է Հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի պետության անվտանգության մասին է․ Մհեր ԱվետիսյանՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Անգոլայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Կենդանի հիշողություն Երևանի սրտում. «Զինվորիկը» ֆիլմի ցուցադրությունը միավորեց սերունդներին Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարըՀիմա ավելի հասկանալի է՝ թե ինչ է կատարվել 44 օրվա ընթացքում․ Ռոբերտ Քոչարյան Ռեփեր Բաստան համերգի ժամանակ կորցրել է ատամը, բայց շարունակել ելույթը Լիբանանում իսրայելցի զինվորը պղծել է Կույս Մարիամի արձանը Երևանում այրվել է VAZ մակնիշի ավտոմեքենա Փաշինյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության շուրջ Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում նշանավորվեց Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցների վրա. մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց «Ինձ մոտ տպավորություն է, որ կապիկներ են ղեկին, ոչ թե մարդիկ». Վան Եղիազարյան Մոսկվա թռչող 50 ԱԹՍ է ոչնչացվել․ քաղաքապետ Կասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունը Պարսից ծոցում կա 1600 նավ․ նրանք չեն կարողանում անցնել Հորմուզի նեղուցով Շենգավիթի և Էրեբունու համայնքային ոստիկանները կողոպուտի դեպքեր են բացահայտել Պետք է տեղի ունենա ազգային ուժերի կոնսոլիդացիա․ Ավետիք ՉալաբյանՎեհափառի եղբայրն ու եղբորորդին ազատ արձակվեցին տնային կալանքից ԱրարատԲանկը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը միավորվել են ֆինանսական գրագիտության շուրջ Երթևեկության կազմակերպման փոփոխություն Թաց ձյուն, ձնախառն անձրև, հնարավոր է նաև կարկուտ․ եղանակն այս օրերին Իվետա Տոնոյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին