Պաշտոնապես հայտարարվեց. Ադրբեջանում կարգելվեն միտինգները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Այսօր Ադրբեջանի ներքին գործերի փոխնախարար Օրուջ Ջալովը, Past.am-ի տվյալներով, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ երկրի նախագահի ընտրություններով պայմանավորված Ադրբեջանում կխստացվեն հասարակական կարգը խախտողների նկատմամբ պատժամիջոցները:
Խստորեն կպատժվեն նրանք, ովքեր փորձ կանեն միտինգներ, երթեր կազմակերպել ընտրության օրը և հատկապես ընտրությունների արդյունքները հայտնի դառնալուց հետո:
Նա հավելել է, որ խոսքը վերաբերում է չարտոնված հավաքներին:
Հետաքրքիր է, որ այս երկրում երթերն ու միտինգները գրեթե երբեք չեն արտոնվում:
Սուլթանական օրենքներն այստեղ շարունակում են գործել:
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



