Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանն իր խնդիրները պետք է կարգավորի՝ հետևելով սիրիական զարգացումներին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

 

 

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը զրուցել է Past.am-ի թղթակցի հետ՝ անդրադառնալով սիրիական խնդրին և դրա ազդեցությանը մեր երկրի վրա:

 

-Վերջին շրջանում սիրիական կոնֆլիկտի մեջ են ներգրավվել Իրանը և Թուրքիան: Դա որքանո՞վ կարող է վտանգավոր լինել Հայաստանի և առհասարակ տարածաշրջանի համար:

-Նայած, թե որ տեսանկյունից ենք նայում: Եթե բացի Արևմուտքից, Ռուսաստանից, նույն սիրիական ներքին կառավարական ու ընդդիմադիր ուժերից այլ դերակատարներ էլ են ներգրավվում կոնֆլիկտում, բնականաբար այստեղ կան համապատասխան շահեր: Թուրքիան և Իրանը գուցե այս պահին ավելի ակտիվացել են, բայց նրանց ներգրավվածությունը՝ թեկուզ անուղղակիորեն, կոնֆլիկտում եղել է նաև նախորդ շրջանում:

Եվ սրանով իրենք որոշակի շահեր են իրացնում: Սիրիայում Թուրքիայի և Իրանի շահերը բախվում են, նույն հոսքով չեն: Իրանը կառավարական ուժերի կողմնակիցն է, Թուրքիան բացահայտ չի ասում, թե ում կողմնակիցն է, բայց իր խնդիրներն է լուծում հիմնականում Աֆրինում, քրդական բնակչության հետ: Թուրքիայի կայսերապաշտական քաղաքականությունը փորձում է ինչ-որ կերպ իրացվել, և Էրդողանը փորձում է դա անել՝ օգտվելով նաև ստեղծված իրավիճակից:

-Ներգրավված կողմերից մեկն էլ Իսրայելն է, որը բազմիցս հայտարարել է, որ վտանգ է զգում Իրանի կողմից և պատրաստ է դրան դիմակայել՝ ակնարկելով ատոմային զենքի առկայության մասին: Այս դեպքում նույնպես Հայաստանի համար վտանգ չկա՞:

-Միջուկային զենքի կիրառման մասին խոսք լինել չի կարող, կարող է սա դիսկուրսիվ բնույթի հայտարարություն է: Ուղղակի սիրիական թնջուկը բավական բարդ է: Այնտեղ այնքան կողմերի շահեր են հակադրվում: Նույն Իսրայելի և Իրանի շահերն են հակադրվում Սիրիայի հարցում: Իսրայելը Մերձավոր Արևելքում լուրջ դերակատարություն ունեցող պետություն է և չի ուզում, որ այլ պետություն, որի հետ նա չունի բարեկամական հարաբերություններ, խոսքը Իրանի մասին է, ընդլայնի իր ազդեցությունը:

Սիրիայում ազդեցության գոտիների վերաբաշխում է տեղի ունենում: Պայքարը հիմնականում սրա համար է: Կոնֆլիկտում ներգրավված կողմերը իրենց ազդեցությունն են ուզում հնարավորինս ընդլայնել Մերձավոր Արևելքում: Բնականաբար այդ ազդեցությունների ընդլայնումը մյուս դերակատարների հաշվին պետք է լինի, որոնք էլ դա չեն ցանկանում:

Հայաստանի համար որևէ սպառնալիք չեմ տեսնում: Միջուկային զենքի կիրառում չի կարող լինել, դրա համար ստեղծված իրավիճակ չկա: Հայաստանն իր խնդիրներով պետք է զբաղվի: Իհարկե, մոտ լինելով Մերձավոր Արևելքին՝ մենք պետք է մեր խնդիրները կարողանանք կարգավորել՝ նաև ուշադրության մեջ պահելով սիրիական զարգացումները:

 

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորը