Թուրքիայում պահանջում են փակել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻնչպես հաղորդում է past.am-ը, Թուրքիայի «Վաթան» («Հայրենիք») կուսակցության նախագահի տեղակալ Նուսրեթ Սենեմը դիմել է դատախազություն՝ պահանջելով փակել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
Սենեմը դիմումի մեջ նշել է, որ քրդամետ կուսակցության 3-րդ համաժողովի ժամանակ քննադատություններ են հնչեցվել թուրքական զինուժի կողմից սիրիական Աֆրինում իրականացվող «Ձիթենու ճյուղ» գործողության դեմ: Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դեմ մեղադրանք է ներկայացվել նաև Քրդական բանվորական կուսակցությանը (PKK) գովելու, Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկարները բարձրացնելու համար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



